Հնդկաստանում ընթացող շախմատի գրոսմայստերական մրցաշարում չորս տուրից հետո հայաստանցի երեք շախմատիստներ տեղ են զբաղեցնում առաջատարների տասնյակում:
Գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանը կորցրել է ընդամենը կես միավոր եւ մրցաշարային աղյուսակում ընթանում է 2-րդ հորիզոնականում: Հովիկ Հայրապետյանը եւ Լեւոն Բաբուջյանը 3,0 միավորով, համապատասխանաբար, 7-րդ եւ 8-րդ տեղերում են:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ