Այս մասին հայտարարել է Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ-ի) նորընտիր նախագահ Թոմաս Բախը: Պաշտոնական պատճառը էթիկայի կանոնների խախտումն է: ՄՕԿ-ի պահանջները կատարելու համար Հնդկաստանին մինչեւ դեկտեմբերի 10-ը ժամանակ է տվել:
Դեռ անցած տարի Հնդկաստանի օլիմպիական շարժման անդամակցությունը կասեցվել էր այդ կազմակերպության նախագահի ընտրության ժամանակ պետության միջամտության համար: Դրանից հետո ՄՕԿ-ը բազմիցս փորձել է հնդկական կողմի հետ բանակցել: Բայց ամեն անգամ դրանք կամ հետաձգվել են, կամ էլ ոչ մի արդյունք չեն տվել:
Եթե ՄՕԿ-ը, այնուամենայնիվ, որոշի Հնդկաստանին վտարել իր շարքերից, դրան կհետեւեն հեռացումները նաեւ Ասիայի օլիմպիական միությունից եւ Համագործակցության խաղերի ֆեդերացիայից, որոնց ղեկավարություններն արդեն հաստատել են այս տեղեկատվությունը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև