Ուկրաինայի Կիեւ մայրաքաղաքում շարունակվում է բողոքի ակցիան:
НТВ-ի հաղորդմամբ՝ ժամը 18:00-ի դրությամբ բողոքի ակցիայի մասնակիցները բարիկադներ էին ստեղծել եւ վրաններ դրել «Բանկովա» փողոցում, որտեղ է գտնվում նախագահական նստավայրը:
Նախագահականին հասնել ցույց անողները չկարողացան. փողոցները փակված են եղել ավտոբուսներով եւ «Բերկուտի» զինվորներով:
Ոստիկանությունն անընդհատ համալրում է իր շարքերը:
Կարդացեք նաև
Եվրոմայդանում ընդդիմադիր գործիչները շարունակոմ են ելույթ ունենալ, սակայն մարդիկ լքում են հրապարակը, որոշները գնում են տուն, որոշները՝ նախագահական նստավայրի մոտ ցույց անելու: