Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն կոչ է արել «Եվրամայդանի» մասնակիցներին իշխանությունների հետ չնստել բանակցությունների սեղանի շուրջ, հաղորդում է «Ինտերֆաքսը»:
« Մի հանձնվեք, ոչ մի քայլ հետ մի արեք, չնստեք իշխանությունների հետ բանակցությունների սեղանին»,- ասված է նախկին վարչապետի ելույթի տեքստում, որը կարդացել է նրա աղջիկը Կիեւի Ազատության հրապարակից:
Նա նաեւ ասել էր, որ նախագահական ընտրությունները կլինեն կեղծիքով, ինչպես որ եղան նախագահականի ժամանակ:
Նա նաեւ ասել է, որ իրենց խնդիրն է անհապաղ Յանուկովիչին նախագահի պաշտոնից զրկելը: Նա համոզված է, որ Յանուկովիչը այլեւս չի միանա Եվրոխորհրդին: