Դեկտեմբերի 7-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Ֆրանսիայի Ազգային ժողովի «Ֆրանսիա-Հայաստան» բարեկամության խմբի անդամներին՝ խմբի ղեկավար Ռընե Ռուքեի գլխավորութամբ։
Ողջունելով հյուրերին՝ նախարար Նալբանդյանը բարձր գնահատեց պատգամավորական խմբի հաճախակի այցելությունները Հայաստան և Արցախ և շնորհակալություն հայտնեց հայ-ֆրանսիական բարեկամության և առանձնաշնորհյալ հարաբերությունների ամրապնդման գործում նրանց հետևողական ջանքերի համար:
Զրույցի ընթացքում գոհունակություն հայտնվեց Հայաստանի և Ֆրանսիայի միջև համագործակցության բոլոր ոլորտներում խորացման կապակցությամբ, որում կարևոր դերակատարություն ունեն նաև խորհրդարանական և ապակենտրոնացված ձևաչափերը։
Հյուրերի խնդրանքով նախարար Նալբանդյանը հանգամանալից ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի վերջին զարգացումները։
Զրուցակիցները մտքեր փոխանակեցին նաև Հայաստան- Եվրոպական միություն հարաբերությունների վերաբերյալ։
Կարդացեք նաև
Հանդիպմանը ներկա էր ՀՀ Ազգային Ժողովի «Հայաստան-Ֆրանսիա» բարեկամության խմբի նախագահ Արա Բաբլոյանը։
Արտաքին գործերի նախարարություն