Բրազիլիայի Մանաուս քաղաքի քաղաքապետ Արթուր Վիջիլիոն պատասխանել է ֆուտբոլի Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոյ Հոջսոնի արած հայտարարությանը:
Վերջինն ասել էր, թե չէր ցանկանա, որպեսզի իր թիմն աշխարհի առաջնության հանդիպումներն անցկացնի այդ քաղաքում: «Մանաուսն այն վայրերից է, ուր այցելելն առանձնապես ցանկալի չէ: Այդ քաղաքի արեւադարձային կլիման խնդրահարույց եմ համարում: Այնտեղ հեշտ չի լինի բոլոր ֆուտբոլիստներին, սակայն Հյուսիսային Եվրոպայի խաղացողների համար ավելի դժվար կլինի», – Հոջսոնի խոսքերը մեջբերել է BBC-ն:
«Լավ կլիներ, որ Անգլիայի հավաքականը մեզ մոտ չգա: Մանաուսում ես ավելի ուժեղ թիմ կցանկանայի տեսնել՝ առողջ դատող ու պարկեշտ գլխավոր մարզչով: Հոջսոնն այն քչերից մեկն է, ում Ամազոնն եւ Մանաուսը չեն հետաքրքրում», – գրել է Վիրջիլիոն Facebook-ի իր էջում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև