Այս գիշեր գերմանաբնակ Սյուզի Կենտիկյանը Շտուտգարտի «Porshe Arena» մարզասրահում հանդիպեց Եվրոպայի չեմպիոն, իտալուհի Սիմոնա Գալասսի հետ եւ 10 ռաունդանոց մենամարտում մրցավարների միաձայն որոշմամբ միավորներով հաղթանակ տարավ: Կենտիկյանը պահպանեց թեթեւագույն քաշային կարգում WBA կանանց աշխարհի չեմպիոնի տիտղոսը:
Սա հայ բռնցքամարտիկի 32-րդ հաղթանակն է պրոֆեսիոնալ ռինգում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ