Այս գիշեր Շտուտգարտի «Porshe arena»-ում Գերմանիայի դրոշի ներքո հանդես եկող թեթեւագույն քաշային կարգում WBA չեմպիոն, 26-ամյա Սյուզի Կենտիկյանը հանդիպելու է Եվրոպայի չեմպիոն, իտալուհի Սիմոնա Գալասսի հետ:
Սյուզիի մրցակցի հասակը 10 սանտիմետր ավելի է՝ 165 սմ: Սիմոնան նաեւ Կենտիկյանից 15 տարով մեծ է: Մենամարտից առաջ Սյուզին ասել է. «Ես մտադիր եմ այս մենամարտում հաղթանակ տանել եւ ռինգից դուրս գալ որպես աշխարհի հին ու նոր չեմպիոն: Գալասսը շատ բանի է հասել եւ հիանալի բռնցքամարտիկ է: Բայց ես չեմ պատրաստվում գոտիս զիջել»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ