Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի «գենդերային օրենքը» Ղրղըզստանի նմանատիպ օրենքի թարգմանությո՞ւնն է

Դեկտեմբեր 07,2013 21:39

«Մարդկությունը պահպանում է միայն սերը, եւ սերն է այն բանաձեւը, որը լուծում է ե՛ւ կոնֆլիկտների խնդիրը, ե՛ւ բռնությունների խնդիրը, ե՛ւ ապահովում է երջանկությունը»,- դեկտեմբերի 7-ին «Ազգային արժեհամակարգ. Անցյալը, ներկան եւ ապագան» խորագիրը կրող համաժողովի ժամանակ հայտարարեց «Համահայկական ծնողական կոմիտեի» նախագահ Արման Բոշյանը:

Համաժողովի մասնակիցները պահանջում են ՀՀ Ազգային Ժողովի պատգամավորներից՝ չեղյալ հայտարարել ազգային արժեհամակարգի համար վտանգաբեր օրենքները ու զգոն լինել, որպեսզի հակազգային կեցվածք որդեգրած կառավարական որոշ մարմիններ չապահովեն նման օրենքների ընդունումը ԱԺ-ի կողմից, հանդես գալ սեռական այլասերվածությունների քարոզչությունը արգելող օրենսդրական նախաձեռնություններով:

Արման Բոշյանն իր խոսքում հիշեցրեց Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատանը եւ միջազգային կազմակերպություններին, որ իրենք Հայաստանում ունեն ընդամենը հյուրի կարգավիճակ, եւ հետեւաբար՝ իրավունք չունեն խառնվել Հայաստանի ներքին գործերին: Նրա կանխատեսմամբ՝ սույն թվականի մայիսի 20-ին ընդունված «գենդերային օրենքից» հետո սպասվում է նույնասեռական ամուսնությունների մասին օրենքի ընդունումը, սկսվելու է արյունապղծության եւ մանկապղծության օրինականացման գործընթացը, հաստատվելու է յուվերալ արդարադատություն, կրթական համակարգում սեռական դաստիարակությունից հետո՝ այլասերման քարոզչությունը: Նա, ուսումնասիրելով «գենդերային օրենքը», եկել է այն եզրակացության, որ այն Ղրղըզստանում ընդունված «գենդերային օրենքից» տարբերվում է միայն 7.5 տոկոսով.

«Սոց նախարարությունը պնդում է, որ աշխատանքը տեւել է 3 տարի, եւ տարօրինակ ձեւով հայտնաբերեցինք, որ Ղրղըզստանում 2008 թվականին ընդունված եւ հաստատված «գենդերային  օրենքը», մեղմ ասած, շատ նման է Հայաստանի օրենքին: Իսկ եթե ավելի հստակ ասենք, նախնական վերլուծությունը ցույց է տալիս, որ մեկը մյուսի թարգմանությունն է: Ես անձամբ թարգմանեցի Ղրղըզստանի օրենքը հայերեն, այդ քրտնաջան աշխատանքը ինձնից պահանջեց եւս 3, բայց ժամ: Տարեկան օրենքի տեքստի մշակման վրա հատկացվել է 3.5 միլիոն դրամ. Ինչպիսի՜ բարձր գներ են, ես, իսկապես, հուզված եմ»:

Ամի Չիչակյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031