Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

НТВ. Գործս կօգնի, որ ուրիշները չկրկնեն սխալներս. Հրաչյա Հարությունյան

Դեկտեմբեր 07,2013 21:29

Հրաչյա Հարությունյանն իր գործի նախաքննության ավարտի հետ կապված ասել է, որ կուզեր դատական լսումները փակ ընթանային, որովհետև իր համար ծանր է տեսնել մահացածների հարազատների և մոտիկների ցավը: Փոխանցում է «Էն Տե Վե»-ն:

«Ես ինքս զգում եմ այդ ցավը, դրա համար նույնիսկ չուզեցի ծանոթանալ գործի նյութերին: Ուզում եմ, որ գործը շուտ տան դատարանին ու ընդունեն դատավճիռը: Պարզապես պետք է, որ ամեն ինչ մինչև վերջ պարզվի, որպեսզի ոչ ոք ղեկի վրա այլևս չկրկնի իմ սխալները: Դա միակ բանն է, որ ես կարող եմ անել», – ասել է Հարությունյանը, որի գործի նախաքննությունն ավարտվել է դեկտեմբերի 6-ին: Նա ընդունել է իր մեղքը և չի պատրաստվում գործը վերանայելու պահանջ ներկայացնել:

Հրաչյա Հարությունյանը այս տարվա հուլիսի 13-ին Մոսկվայի Պոդոլսկի մոտակայքում իր բեռնատարով ավտոբուսի էր բախվել, ինչի պատճառով 18 հոգի մահացել էր:

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031