Դեկտեմբերի 7-ին տեղի է ունեցել Հայ ազգային կոնգրեսի վարչության նիստ:
Նիստում Կոնգրեսի փոխնախագահ Արամ Մանուկյանը հաղորդում է ներկայացրել նոյեմբերի 28-30-ը Լոնդոնում տեղի ունեցած ALDE կուսակցության համագումարին Կոնգրեսի պատվիրակության մասնակցության, այնտեղ տեղի ունեցած հանդիպումների եւ դրանց արդյունքների վերաբերյալ:
Կոնգրեսի՝ տարածքային կառույցների աջակցման հանձնաժողովի նախագահ Ավետիս Ավագյանը ներկայացրել է կուսակցության տարածքային կառույցների ձեւավորման ընթացքը, ինչպես նաեւ հաստատվել են տարածքային կառույցներում ընտրությունների արդյունքում ընտրված խորհրդի նախագահները:
Կոնգրեսի փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը ներկայացրել է դեկտեմբերի 10-ին կայանալիք երթի կազմակերպման ընթացքը:
Կարդացեք նաև
Տեղի է ունեցել քննարկում Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակի շուրջ:
Հայ ազգային կոնգրես