Ուկրաինայի «Եվրոմայդանի» հաջողությունից կշահեն նաև Վրաստանը, Հայաստանն ու Մոլդովան, ասել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին: Հայտնում է «Ինտերֆաքս»-ի ուկրաինական ծառայությունը:
«Այսօր դուք ոչ միայն ձեր ապագան եք պաշտպանում՝ Ուկրաինայի ապագան, այլ դուք պաշտպանում եք բոլորիս, – Կիևում ցուցարարների առաջ ելույթում ասել է նա, – եթե մենք ձեռք ձեռքի չտանք, կրեմլյան գլխահատը մեր հարցերը հերթով, առանձին-առանձին կլուծի: Մենք պետք է միասին պայքարենք ու երբ միասին լինենք, մեր դեմը ոչ ոք չի կարող առնել»:
Սահակաշվիլին նաև բացատրել է, որ Մաքսային միությունը «կոռուպցիայի բուն է»:
«Կասկած չկա, որ ձեր հաղթանակը կփոխի մեզ և Ռուսաստանին: Ուկրաինական տրիումֆը վերջ կտա Պուտինի համակարգին, իսկ պատմության դասագրքերում կգրվի, որ Եվրոմայդանից դադարեց ռուսական կայսրության գոյությունը», – վստահ է Սահակաշվիլին, որն իր ելույթում ուկրաիներեն է խոսել:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ
Այս տաղանդավոր երիտասարդի ելույթները ինձ հիացմունք են պատճառում։
Փառք աստծո, որ մեր ազգը ունի Սահակաշվիլուց ոչ պակաս խելացի և իմաստուն երիտասարդներ,
բայց ցավոք մեր ժողովուրդը դեռ իվիճակի չէ գնահատել նրանց՝ արժանավայել։
Նրանք կազմում են ՆԱԽԱԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ կորիզը, առանցքը, և տալիս ազգին աղետից փրկելու գաղափարը, ուղին։