Այսօր ՀՀ Ազգային ժողովի առողջապահության, սոցիալական եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանի ու ՀՀԿ-ական գյումրեցի պատգամավոր Նաիրա Կարապետյանի ուղեկցությամբ Գյումրիում էին ՀՀ ԵԽԽՎ փոխնախագահ Ռենե Ռուֆեն ու Ֆրանսիայի պառլամենտի մի քանի պատգամավորներ: Նրանց թվում էր նաև Վալերի Բուայեն, ով Հայոց ցեղասպանությունը քրեականացնելու օրենսդրական նախաձեռնության հեղինակն է:
Նրանք նախ հանդիպեցին Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի, այնուհետ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի հետ` պատմելով իրենց տպավորությունները 1988 թվականի դաժանի երկրաշարժից , Ֆրանսիայի հայ համայնքից, պառլամենտում իրենց իրականացրած հայանպաստ գործունեությունից:
Ռենե Ռուֆեն ասաց, որ իրենք փոքր հասակից շփվել են հայերի հետ, երիտասարդ տարիքից տեղյակ են եղել հայոց ցեղասպանության խնդիրների մասին, և երբ մտել են քաղաքական ասպարեզ, չեն մոռացել Հայ դատը: Ինչպես նկատեց ՀՀ Ազգային ժողովի առողջապահության, սոցիալական եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը. « Հայտնի է, որ մենք Եվրոպայում ունենք ավելի շատ պատգամվոր, քան Հայաստանը կարող է ունենալ»:
Ֆրանսիացի պատգամավորները շեշտեցին, որ իրենք հատուկ եկել են Գյումրի` Երկրաշարժի զոհերի հիշատակը հարգելու: Նկատենք, որ 3-4 պատգամավորներից բացի, մեր մնացած պատգամավորները հարկ չէին համարել Գյումրի գալ այս օրը:
Ֆրանսիայի պառլամենտի անդամները ծաղկեպսակներ դրեցին անմեղ զոհերի հիշատակին ու խոսեցին Հայոց ցեղասպանությունը քրեականացնելու օրենսդրական նախաձեռնության մասին: Այս թեմային կանդրադառնանք ավելի ուշ, իսկ նրանց հանդիպումները Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի ու Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի հետ դիտեք տեսանյութերում շուտով:
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ