Ֆուտբոլի արքա Պելեն հրաժարվել է մասնակցել աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի մասնակից թիմերի վիճակահանությանը:
Նա վախեցել է բրազիլացիների համար ուժեղ մրցակիցներ ընտրել: «Նախագահ Դիլմա Ռուսեֆն ինձ խնդրել էր, որպեսզի ես ներկայացնեմ Բրազիլիան եւ վիճակահանության ժամանակ ինքս հանեմ գնդիկները, որոնցով հայտնի կդառնային բրազիլացիների մրցակիցները: Սակայն մերժեցի առաջարկը: Ես ինձ վատ կզգայի, եթե իմ ձեռքով ուժեղ թիմեր ընտրեի», – ասել է Պելեն: Շատերը նրա այս որոշումը վախկոտություն են համարել, որոնց Ֆուտբոլի արքան հեգնական հումորով պատասխանել է. «Ես հինգ անգամ նվաճել եմ աշխարհի չեմպիոնի կոչումը, որից երկուսը՝ «Սանթոսի», երեքը՝ Բրազիլիայի հավաքականի կազմում: Ես հազար գոլ եմ խփել: Դե, իհարկե, վախկոտ եմ»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ