«Փաստինֆո». Լուսանկարներից ակնհայտ ու պարզ երևում է, որ «ՆԻՎԱ» մակնիշի ավտոմեքենայի հետ Վարդան Պետրոսյանի մեքենայի բախումը տեղի է ունեցել հողածածկ գոտում, այսինքն՝ երթևեկելի մասից դուրս: Այս մասին «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում այսօր հայտարարեց տուժող կողմի ներկայացուցիչ, փաստաբան Ռուբեն Բալոյանը: Ըստ նրա, սա բավարար է, որպեսզի վթարի մեջ Վարդան Պետրոսյանը ճանաչվի մեղավոր:
«Թե ինչու է Վարդան Պետրոսյանը երթևեկելի մասից մուտք գործել հողածածկ տարածք, բախվել հողածածկ տարածքում կանգնած «ՆԻՎԱ»-ին, չեմ ուզում մեկնաբանել, չեմ ուզում որևէ ձևով վնասել, ցավ պատճառել: Ես գիտեմ
դրա պատճառը, բայց չեմ ուզում որևէ մեկին լրացուցիչ ցավ պատճառել»,- ասաց տուժող կողմի ներկայացուցիչը՝ միաժամանակ ընդգծելով. «Չնայած որ պաշտպանական կողմը Հակոբյանների ընտանիքին ենթարկում է փորձությունների՝ օրական մեկ մեղադրող հոդված կամ նյութ հրապարակելով»:
Ռուբեն Բալոյանը նշեց, որ վերջին՝ վթարի 3D մոդելավորված տարբերակի վերարտադրության վերաբերյալ նյութով փորձ արվեց «ՆԻՎԱ»-ի վարորդին մեղադրել վթարի մեջ և Վարդան Պետրոսյանին արդարացնել: «Ցավալին այն է, որ նյութը տեղադրվեց հենց երեխաների քառասունքի օրը, բարոյական տեսանկյունից դա անընդունելի է, նման բան չէր կարելի անել: Այնպիսի մի վիճակ է ստեղծվել, որ ինձ տուժողների հարազատները հստակ հայտարարեցին, որ՝ ներել չկա, Վարդան Պետրոսյանը պետք է պատժվի՝ օրենքի ողջ խստությամբ»:
Կարդացեք նաև
Նյութն ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:
Խորապես ցավում եմ,՝ այս գեղեցիկ Հայի, արվեստագետի, և առողջ դատողությամբ քաղաղացու հետ
կատարվածի առթիվ։ Նախ թող աստված համբերություն տա զոհվածների հարազատներին, որը
տեղի է ունեցել այդ ավտովթարի հետևանքով։ Եվ հայտնվեն մարդիկ, որոնք կարողանան նրանց
բացատրել, որ եթե նույնիսկ Վարդան Պետրոսյանը մեղավոր է այդ դժբախտության մեջ, ապա դա չէ
պատճառը նրա հալածանքների, այլ որ նա իր ողջ գործունեությամբ դեմ է դուրս եկել այս ազգակործան, դավաճան, թալանչի, հանցագործ՝ իշխանությունը զավթողների դեմ։ Եթե նրա փոխարեն լիներ ,,աստված չանի,, Շուշան Պետրոսյանը, ապա դժվար թե նա որևէ պատիժ կրեր, և ոչ
թե նրա համար, որ հայրենասիրական երգեր է երգում, այլ նրա՝, որ ոհմակի մեջ է ընկղմվել։
դուք շատ ճիշտ եք, ես միշտ հավանել եմ ձեր արդար վերաբերմունքը որևե հոդվածի նկատմամբ, ապրեք. լավ կլիներ, որ բոլորն այդպես արդարացի ձևով մոտենային ամեն տեսակ հարցերի.
Այ քննիչ, դու չար մարդ էս երեւում: Էդ մարդը ԴԻՏՄԱՄԲ չի արել, գոնե այս մասով կասկածներ չկան:
Հետեւաբար պետք չէ նման չարասրտությունը: