Դեկտեմբերի 8-ի ցերեկը և 9-ի գիշերը , 12-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում են առատ տեղումներ, 08-ին լեռնային և նախալեռնային գոտիներում, այդ թվում Արարատյան դաշտում և Երևանում` ձյան տեսքով: Առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում` 20-25 մ/վրկ, բուք, ճանապարհներին` մերկասառույց և ցածր տեսանելիություն:
Հանրապետության տարածքում`
Դեկտեմբերի 10-11-ին ,12-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, 8-ին, 9-ի գիշերը, 12-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 9-ի ցերեկը Վայոց Ձորում և Սյունիքում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում` ձյուն: Քամին հյուսիս-արևմտյան` 5-10 մ/վրկ, 8-9-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում` 20-25 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 8-ին գիշերը կբարձրանա 4-6, 8-ի ցերեկը, 9-10-ին աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով:
Երևանում`
Դեկտեմբերի 9-ի ցերեկը, 10-11-ին, 12-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, 8-ին և 9-ի գիշերը, 12-ի ցերեկը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ:
Կարդացեք նաև
ԱԻՆ