Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին Ուկրաինայում հանդիպել է բռնցքամարտիկ և ընդդիմադիր գործիչ Վիտալի Կլիչկոյին, որի հետ զրույցում Սահակաշվիլին ասել է, որ Ռուսաստանը փորձում է զավթել Ուկրաինան: Հայտնում է «Կիև փոստ» թերթը:
«Իհարկե, ես չեմ կարող խառնվել (Ուկրաինայի) ներքին գործերին, ուկրաինացիները պետք է որոշեն իրենց անելիքը: Այնուամենայնիվ, այն փաստը, որ Պուտինը ապօրինի փորձում է գրավել ինքնիշխան եվրոպական երկիրը, պետք է անհանգստացնի ամբողջ Եվրոպային, ամբողջ աշխարհին և մեզ, որովհետև դա արդեն բոլորին է վերաբերում», – ասել է Սահակաշվիլին «ՈւԴԱՌ» կուսակցության առաջնորդ Վիտալի Կլիչկոյի և Մոլդովայի նախկին վարչապետ Վլադ Ֆիլատովի հետ հանդիպման ժամանակ:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ