Լրահոս
Օրվա լրահոսը

«Ժառանգության» մասնակցությունը 1988-ի երկրաշարժի տարելիցի արարողություններին

Դեկտեմբեր 07,2013 15:28

Gyumri 07.12.137 դեկտեմբերի, 2013թ., Երեւան:  Այսօր «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչները Գյումրիում, Վանաձորում եւ Սպիտակում այցելել եւ կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի անունից, կուսակցական կառույցների կողմից ծաղկեպսակներ են դրել 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողներին:

  Երկրաշարժի 25-ամյա տարելիցի կապակցությամբ կուսակցության վարչությունը հանդես է հետեւյալ եկել ուղերձով.

 25 տարի առաջ այս օրը, 1988-ի դեկտեմբերի 7-ին, հյուսիսային Հայաստանին պատուհասած երկրաշարժը վայրկյանների ընթացքում տարիների ու տասնամյակների չամոքվող վիշտ ու ավերածություն պատճառեց մեր երկրին: Հաշված րոպեների ընթացքում հողին հավասարվեցին գյուղեր, ավերակվեցին քաղաքներ, զոհվեցին քսանհինգ հազար մեր հայրենակիցներ, խեղվեցին անհաշիվ մարդկային ճակատագրեր:

25 տարի անց զոհված անձանց փոխարեն ծնվել են նրանց անուններն ու հիշատակը ապրեցնող մանուկներ, ավերակների փոխարեն բարձրացել են շենքեր, մասամբ վերածնվել է մշակութային, գիտական, հասարակական կյանքը, սակայն մեր առօրյայից չի վերացել աղետի գոտի հասկացությունը: Հայաստանի Հանրապետությունը եւ նրա հաջորդական կառավարությունները 25 տարում ի զորու չեղան երկրաշարժի էջը շրջել, Գյումրին, Վանաձորը, Սպիտակը, Արթիկը, Մարալիկը, Ստեփանավանը, մնացյալ մեր բնակավայրերը վերադարձնել իրենց երբեմնի ծաղկուն օրերին:

Ցավոք, իշխանությունները ի զորու չեն անգամ հանդուրժելի կենսապայմաններ ապահովել, որպեսզի աղետի գոտու մեր բնակիչները արտագնա աշխատանքի չմեկնեն, ինչն ավելի ցավալի է` չարտագաղթեն:

Այսօր խոնարհվելով երկրաշարժի հազարավոր զոհերի հիշատակի առջեւ` ամենից ավելի կցանկանայինք, որ այդ էջը շրջված լիներ, սակայն ցավոք, երկրաշարժի ավերակները դեռ տեսանելի են, վերապրողները դեռ սատարման կարիք ունեն, բարեկեցության եւ զարգացման մասին դեռ վաղ է խոսել:

Միայն շնորհիվ իր տոկունության եւ ուժի` մեր ժողովուրդը կարողացավ պետության կաղացող աջակցության պայմաններում վշտի ու ավերածություններին միջից վեր հառնել: Փառք առօրյա հերոսության օրինակներ տվող նրա զավակներին եւ հավերժ հիշատակ ու անդորր ննջեցյալներին:

 

«Ժառանգություն» կուսակցություն 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031