Լրահոս
Օրվա լրահոսը

Մովսես Պողոսյան. «Հայաստանի որդեգրած շինարարական չափանիշները լավն են, բայց գործնականում չեն պահպանվում»

Դեկտեմբեր 07,2013 15:02

 

Այսօր «Բլից ինֆո» ակումբում «Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ» հիմնադրամի տնօրեն Մովսես Պողոսյանը, խոսելով հնարավոր աղետների մասին, կարծիք հայտնեց, որ Երեւանում երկրաշարժ լինելու պարագայում շատ վատ հետեւանքներ կլինեն, այսինքն`ավելի վատ, քան եղավ Սպիտակում ու Գյումրիում։

Մովսես Պողոսյանի խոսքով`«Հայաստանի որդեգրած շինարարական չափանիշները լավն են, բայց գործնականում դրանք չեն պահպանվում, որովհետեւ ցանկացած ամուր կառուցապատում թանկ հաճույք է ու ավելի նախընտրելի է շենքն արագ, էժան կառուցել՝ չհիշելով հնարավոր երկրաշարժի մասին»:

Մովսես Պողոսյանը գտնում է, որ Երեւանի կենտրոնի խտակառուցված լինելը անթույլատրելի է ու վտանգավոր։

Մովսես Պողոսյանը զգուշացնում եւ հորդորում է տանը ունենալ աղետի փաթեթ, որը միշտ դրված կլինի նույն տեղում ու տարին մեկ անգամ կթարմացվի: Իսկ փաթեթի մեջ, ըստ նրա, պետք է լինեն առաջին անհրաժեշտության առարկաներն ու սնունդը՝ բժշկական պարագաներ, փաստաթղթերի պատճեներ, ինչը կօգնի գոնե երեք օր դիմանալ՝ մինչ համապատասխան օգնության հասնելը:

Մովսես Պողոսյանը նկատեց, որ այսօր դպրոցներում եւ մանկապարտեզներում չորս անգամ բարձրացված է իրազեկվածությունը, ինչը հատկանշական է, եւ 25 տարի առաջվա համեմատ`արտակարգ իրավիճակների նախարարությունը եւ պլատֆորմը պատրաստ են կանխարգելել երկրաշարժի աղետալի հետեւանքները:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031