Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԿԸՀ. «Ընտրությունների ժամանակ թեկնածուներն օժանդակել են հանցագործությանը»

Դեկտեմբեր 07,2013 12:36

Այսօր «Անի պլազայում» կայացած հանրային քննարկման թեման 2012 թվականի մայիսի 6-ին կայացած ՀՀ ԱԺ եւ 2013 թվականին փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրությունների վերաբերյալ դիտորդական առաքելություն իրականացրած միջազգային եւ տեղական կազմակերպությունների ներկայացրած առաջարկություններն էին:

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը, ներկայացնելով առաջարկությունները, անդրադարձավ հատկապես ուսումնական հաստատությունների, ուսանողների խնդրին: Տիգրան Մուկուչյանը կարծիք հայտնեց, որ դպրոցական դահլիճների տրամադրումը նախընտրական քարոզչության ժամանակ, հատկապես դասերի հաշվին պետք է արգելվի:

Ինչ վերաբերվում է բուհերի առումով տեսակետ հայտնողներին, ապա, ըստ Տիգրան Մուկուչյանի, վերջիններս կարծում էին, որ նախընտրական քարոզարշավը լավ առիթ է հանդիպելու ուսանողների հետ, քանի որ, նրանք եւս  ընտրազանգված են: Իսկ մյուս, հակասական տեսակետն էլ այն է եղել, որ բուհերում չպետք է տեղի ունենան նման հավաքներ: Տիգրան Մուկուչյանի խոսքով`վերոնշյալները դեռ առաջարկներ են, որոնց առիթով վերջնական մոտեցումներ չկան.«Մենք փորձում ենք հաշվի առնել բոլոր տեսակետները: Սակայն դպրոցների հարցում, կարծում եմ կանոնակարգումները պետք է ավելի խիստ լինեն»:

Տիգրան Մուկուչյանը առաջարկեց արդարության դեմ չմեղանչել, ասել ու հաշվի առնել այն հանգամանքը, որ վերջին ընտրությունների ժամանակ դպրոցականներին նախընտրական քարոզչության գործընթացներում նեգրավելը, մասնավորապես` ծնողներին աշակերտների հետ միասին ստիպողաբար թեկնածուի հետ հանդիպման բերելը եւ այս կարգի այլ թերություններ քիչ են եղել: Ինչ վերաբերվում է գյուղերում նմանատիպ դեպքերի արձանագրմանը` Տիգրան Մուկուչյանն ասաց, թե շատ ժամանակ երեխաներին ոչ ոք չի ստիպում ներկա գտնվել թեկնածուի հետ հանդիպմանը, հաճախ երեխաներն իրենք են հետաքրքրությունից դրդված, ինքնակամ գալիս:

Տիգրան Մուկուչյանն անդրադարձավ ԶԼՄ-ների հիմնախնդիրներին: Նրա խոսքով. «Տեղամասերում անհասկանալի կերպով հայտնվում են անհասկանալի կայքի անհասկանալի լրագրողներ, իսկ բացասական այս երեւույթի դեմ պայքարը ես չեմ պատկերացնում, առաջարկում եմ դուք ներկայացրեք, թե ինչ անել: Մենք գնացել ենք ծայրաստիճան ազատության, որպեսզի չսահմանափակենք ձեզ, փորձել ենք կանոնակարգում անել, տեղամասերում ազատ ենք թողել, որ որեւէ խոչնդոտ չլինի, լրագրողներն ազատ կարողանան իրենց գործունեությունը ծավալել»:

Խոսելով ընտրակաշառքի դեպքերի մասին ու պատասխանելով մեղադրանքին, թե հանձնաժողովները լավ չեն աշխատում՝ Տիգրան Մուկուչյանը ասաց, որ հաճախ խոսում ենք ընտրակաշառքի մասին, բայց, օրինակ, վերջին` Արարատի ընտրությունների ժամանակ, երբ մի քաղաքացի փորձել էր երկրորդ անգամ քվեարկել, հանձնաժողովն անմիջապես կանխել էր, կատարելով իր բոլոր գործառույթները:

Ինչ վերաբերում է սեփական քվեաթերթիկը նկարելուն, ԿԸՀ-ն բազմաթիվ անգամ ասել է, որ սա անթույլատրելի է, նույնիսկ այդպիսի գովազդ կար, բայց…

ԿԸՀ վերահսկիչ-վերստուգիչ ծառայության պետ Սեւակ Հովհաննիսյանն էլ իր տեսակետը հայտնեց ընտրակաշառք վերցնողների մասին: Ըստ նրա` նորմալ բանական մարդուն, եթե հուզում է երկրի ապագան, ապա նա 5 հազար դրամը չի վերցնի.«Ես, դուք, անկախ պաշտոնից, ֆինանսական հնարավորություններից, եթե ունենք այդ խնդիրը, ուրեմն, պետք է մեկ ընտրություն մեր այդ գայթակղությունը զսպենք»:

Սեւակ Հովհաննիսյանը նաեւ նկատեց, որ վերջին ընտրությունների ժամանակ շատ թեկնածուներ իրենց գործողություններով օժանդակել են հանցագործությանը, ասելով, թե՝ ժողովուրդ, գնացեք ընտրակաշառքը վերցրեք, ապա ընտրեք նրան, ում ուզում եք. «Ես առաջարկում եմ պատասխանատվության ենթարկել նման հայտարարություն անողին»: Տիգրան Մուկուչյանն էլ այս առաջարկության վերաբերյալ ասաց, թե այդ կերպ վարվելով, կնշանակի սահմանափակել թեկնածուի խոսքի ազատությունը:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

 

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031