Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Շարմազանովը թարմացնում է Մամեդյարովի հիշողությունը

Դեկտեմբեր 07,2013 14:40

Նախօրեին ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի նիստում Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել էր, թե Ադրբեջանը հանդես է գալիս ԼՂ խնդիրը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի չորս բանաձեւերի հիման վրա լուծելու օգտին: «Տարածաշրջանում խաղաղությանն սպառնացող հիմնական վտանգը հայկական զորքերի ներկայությունն է «Ադրբեջանի տարածքում»: Հակամարտության գոտու ապառազմականացումը թույլ կտա ամրապնդել փոխվստահությունը եւ թուլացնել լարվածությունը տարածաշրջանում»,- հայտարարել էր նա: Մամեդյարովը հայտարարել էր նաեւ, որ տարածաշրջանում խաղաղությանն սպառնացող հիմնական վտանգը հայկական զորքերի ներկայությունն է իբր ադրբեջանական տարածքներում:

«Առավոտի» հետ զրույցում անդրադառնալով սույն հայտարարությանը՝ ՀՀԿ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ասաց, որ տարածաշրջանային անվտանգության համար սպառնալիք է այն կողմը, որը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում հելսինկյան հիմնարար սկզբունքներից, որոնք միջազգային հանրությունը հիմք է ընդունում խնդրի կարգավորման համար, առանձնացնում է միայն մեկը, եւ դա հայկական կողմը չէ: «Եթե խոսելու լինենք օկուպացիայի մասին, ապա հենց Ադրբեջանն է օկուպացրել հայկական տարածքները. խոսքը վերաբերում է Գետաշենին, Մարտունաշենին եւ Շահումյանին»,- ասաց մեր զրուցակիցը:

Ինչ վերաբերում է Մամեդյարովի կողմից ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ընդունած Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ բանաձեւերի վկայակոչմանը, ապա խորհրդարանի փոխխոսնակը ավելորդ չի համարում հիշեցնել, որ դրանք ընդունվել են 90-ական թվականների սկզբին եւ նպատակ ունեին հրադադարի ռեժիմ հաստատել կողմերի միջեւ. «Հակամարտության կարգավորման ներկա փուլում ՄԱԿ ԱԽ բանաձեւերի վկայակոչումը նպատակահարմար չէ: Այժմ Ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի հելսինկյան սկզբունքների հիման վրա, եւ դրանցից միայն մեկն առանձնացնելն անընդունելի է, դրան է հանգում նաեւ միջազգային հանրությունը»:

«Առավոտ» օրաթերթ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. կայծակ փալանճեան says:

    Շատ տեղին բացադրութիւն պրն Շարմազանովից:Հարկ է թուրք-ազէրիներին միշտ մեր ԱՐԴԱՐ պահանջատիրութիւնը մէջտեղ դնել եւ կրկնել ,իրենց պէս:Իսկ այսօր Մեծն Թուրքիոյ Արտնախարար յայտարարում է նոյն հանկերգը..այն է զիճենք Արցախի հինգ շրջակայ տարածքներ եւ ապա սահմանա-բացում տեղի կունենա Հայաստան/Թուրքիա:Մեր ինտէլէքտը շատ ա թէրագնահագում..Շւաքի տակ է առնում ՀԱՅԱՍՏԱՆ-Հայութիւն ՀԻՄՆԱՀԱՐՑԸ-Ցեղասպանութեան ընդունում-յատուցումն մեծն Թուրքիո կողմից ապա սահմանաբացում Վերջին 22 տարվաե սահման փակ չի եղել մեզ համար թէ Հարաւ թէ Հիւսիս ուղղութեամբ…Նախ Շահումեանշ Մարտաշէն-Նախիջեւան հարկ է հայութեան Յանձնեն յետոյ Կարս-Արտահան, Պիթլիս,Վան Մուշ:Հիմայ էլ շարունակոմ են իրենց իւրայատուկ Դիպլամացեան…Սիվաս քաղաքի Սուրբ Գէվորք եկեղեցին են ԹՈՅԼ տւել նորոգւի(շաքար են մատուցում) ..տեսէք հիմայ ինչպէս Արեւմուտք դա կնդունի ԻԲՐ ԹԷ ԺՈՂՈՒՐԴԱԿԱՆԱՑՒՈՒՄ Է Թուրքիան:
    Վատ լուր..կարծես ՔՍԱՆ,պիլլիոն տոլարի ՎԱՐԿ Է Տրամադրւելու Թուրքիո գրւած /հրատարակւած է Հայ Կենաք-Լոս ի շաբաթաթերթ Հինգ Դէկտ.պրն Պուտինն է յայտնողը..
    ԵԿ ԴԻՄԱՑԻՐ ԿԻՐԱԿՈՍ…..մենք գնանք կռվենք ՀԱՅՐԵՆԱԿԱՆ-ին Երկու հարիւր հազար Զոհ տանք եւ հիմայ այս է մեր վարցատրութիւն պրն Պուտին??? մէդալներով բաւարարւենք:
    Իսք վերջին ԼՈՒՐ կարծես ՈՒԿՌԱՆԻԱՆ կը ստանայ Հ Ի Ն Գ ԲԻԼԻՈՆ ՏՈԼԱՐ Պուտինից եթէ վերադառնայ Մաքսաէին Միութեան ԾՈՑ: Արի հասկացիր ինչ է կատարւում:Պրն Սէրժ Սարգսեան ես որոշ լաւ գնահատանք ունեմ-դեռեւս ձեր Հազկերտեան-այսպէս ասած ճկունութեան….ԹՈՅԼ ՏՒԷՔ ՄԵՆՔ ԷԼ ՏԱՍ հազարով եւ աւելի փողոց իջնենք Ուկռանեան ոճով եւ մէկ երկու ԲԻԼԻՈՆ ԷԼ ՄԵԶ ՇՆՈՐՀՒԻ ՊՐՆ ՊՈՒՏԻՆԻՑ:Կ…Կրկին…ուր ես Կիրակաոս????????????????????????????’

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031