Լրահոս
Օրվա լրահոսը

«Տանիքների մասին». «Հայոց աշխարհ»

Դեկտեմբեր 07,2013 10:44

Թրանսփարենսի ինթերնեյշնլ» միջազգային հակակոռուպցիոն կազմակերպության օրերս հրապարակած 2013 թվականի «Կոռուպցիայի ընկալման ինդեքսը» զեկույցից հետո այս թեմայի շուրջ քննարկումները մեզանում կտրուկ աշխուժացան։ Ցավոք, այդ ընթացքում քիչ է խոսվում այսպես կոչված «տանիքների» մասին։

ՍՏՎԵՐ ՈՒՆԵՆ ԲՈԼՈՐԸ
Խոսելով սեփականության ձեւավորված կառուցվածքի մասին՝ մենք սովորաբար նկատի ունենք սեփականություն, որն աչքի առջեւ է. պայմանականորեն այն անվանում են «սպիտակ» տնտեսություն։ Պայմանականորեն, քանզի բացարձակ «սպիտակ» տնտեսություն մեր երկրում սկզբունքորեն գոյություն չունի։
Կրկնակի հաշվապահություններ, հարկերից խուսափելու կասկածելի սխեմաներ, «սեւ գանձարկղեր». սրանք բաներ են, առանց որոնց յոլա գնալ չի կարող հայրենի ձեռնարկատերերից եւ ոչ մեկը։ Ցանկացած լեգալ ձեռնարկություն սառցալեռ է, որի չնչին մասն է միայն երեւում։
Ստվերային տնտեսության ծավալը փորձագետների վիճաբանությունների վաղեմի առարկան է։
Ոմանք խոսում են 30-40 տոկոսի մասին, մյուսները՝ 50-60-ի… Իսկ ինչպե՞ս հաշվարկես, եթե այն սկզբունքորեն թաքնվում է ցանկացած հաշվառողից։ Միայն կողմնակի նշաններով։ Համենայն դեպս, եթե անգամ ընդունենք, որ ստվերային տնտեսության ծավալը մեզանում ամենացածր մակարդակն ունի, այսինքն՝ ընդամենը 30 տոկոս է, ապա դա արդեն ահռելի գումար է կազմում։
Թե ինչ է կատարվում «սպիտակ» տնտեսության մեջ, մենք քիչ թե շատ տեղյակ ենք։ «Սպիտակ» տնտեսությունը կարգավորում են օրենքները, գրավոր հրահանգներն ու կարգադրությունները, ծագած վեճերը քննվում են դատարաններում։ Իսկ թե ինչ է կատարվում ստվերայինում, չգիտենք գրեթե ոչինչ։ Բացի նրանից, որ այն ապրում է «ճշտի» պատկերացումներով, եւ որ դրա ներսում առաջացած բախումները կարգավորում են «տանիքները»։ 

  «ՏԱՆԻՔՆԵՐԸ» ՏԱՐԲԵՐ ԵՆ ԼԻՆՈՒՄ

Շատերը դասական «տանիքը» պատկերացնում են հետեւյալ կերպ. սափրած գլուխներով, հաստամռութ բուղաներ՝ «ջիպերով», որոնք մշտապես ռազբիրատների մեջ են ուրիշի «կովը» խլել ցանկացող այլ բանդաների հետ…

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031