2013թ. մայիսի 15-ին Նոյեմբերյանի զորամասում տեղի ունեցած միջադեպի հետեւանքով զոհված ժամկետային զինծառայող Լյուքս Ստեփանյանի մահվան գործով դատավարության առաջին նիստն, ամենայն հավանականությամբ, կկայանա դեկտեմբերի 20-ին:
Այս մասին տեղեկացանք Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Բերդի նստավայրի դատավոր Զոյա Զաքինյանից: Նա ասաց, որ ինքն այդ մասին որոշում կկայացնի դեկտեմբերի 11-ին: Զ. Զաքինյանը տեղեկացրեց, որ դատական նիստերը կկայանան Իջեւան քաղաքում, քանի որ դատավարության մասնակիցների համար սահմանամերձ Բերդ մեկնելը խնդիրներ կհարուցի:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ