Լրահոս
Օրվա լրահոսը

Սահմանամերձ Բարեկամավանը դատարկվում է

Դեկտեմբեր 06,2013 22:02

Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի հեռավոր, սահմանամերձ  Բարեկամավան գյուղից վերջին մի շաբաթում  հեռացել է  3 ընտանիք: Նրանք ընտանեկան իրերով, կահ-կարասիով տեղափոխվել են Երեւանում բնակվող հարազատների մոտ:  Հայաստանի անկախանալուց հետո Բարեկամավանից արտագաղթը մեծ չափերի է հասել:

Գյուղի միջնակարգ դպրոցն ունի ընդամենը 35 աշակերտ: Դպրոցի տնօրեն Աստղիկ Ազատյանն ասաց, որ  1970-ական թվականների կեսերին Բարեկավանի 8-ամյա դպրոցն ուներ 330 աշակերտ:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Ashot says:

    Էսպես որ շարունակվի շատ շուտով ողջ Տավուշն է դատարկվելու,սահմանապահ բնակավայրերը որ դատարկվեն որևէ մեկը պատկերացնում է թե ինչ է լինելու,թե էլի բոլորը մտածում են իրենց գրպանների մասին?Ակադեմիկոս մարզպետը թվերը նկարելով ցույց է տալիս,որ ամեն ինչ շատ լավ է,ով էլ գալիս է տեղում մի բան ստուգելու ոչ ճիշտ ինֆորմացիա տրամադրելով,կաշառելով ճանապարհում է և ահա խնդրեմ….

  2. Lyusi says:

    Որոշել էի որևէ կարծիք այլևս չհայտնեմ,բայց չեմ կարող անտարբեր անցնել արտագաղթի կողքով:Տավուշի մարզում արտագաղթի /էական չէ՝ արտագաղթը ներքին է թե արտաքին , արդյունքում սահմանամերձ բնակավայրերն են դատարկվում/ պատճառներից մեկն էլ այն է,որ տաղանդավոր մարզպետը չի կարողանում կարգավորել իր մարզի կադրային ռեսուրսները:Մի քանի ամիս առաջ կամայական որոշմամբ աշխատանքից ազատեց Իջևանի բժշկական կենտրոնի տնօրենին, ըստ շրջանառվող լուրերի նա այդ պաշտոնը վաճառեց 50000ԱՄՆ դոլարով՝ առողջապահության կազմակերպումից հեռու,ամբուլատոր մասի սոնոգրաֆիստին:Նոր տնօրենին շատ լավ ճանաչող փոխտնօրենը՝ դիմումի համաձայն հեռացավ:Որևէ մեկը՝նույնիսկ առողջապահության վարչությունը, չհետաքրքրվեց, թե այս երկու բժիշկները որտեղ են աշխատելու:Չէ որ նրանցից ոչ մեկը վատ բժիշկ չի: Ավելին ասեմ,իրենց հիվանդագին երևակայության արդյունքում սկսեցին ,,ցեխ շպրտել,, նրանց վրա, որը իրականությանը բացարձակ չէր համապատասխանում:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031