Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՔԱՎ-ը պահանջում է ոչ իրավաչափ ճանաչել ոստիկանության աշխատակիցների գործողությունները

Դեկտեմբեր 06,2013 21:54

ՀՀ վարչական դատարանի Վանաձորի նստավայրում, դատավոր Արշակ Ալավերդյանի նախագահությամբ, այսօր նշանակված էր նախնական դատական նիստ` ՀՔԱՎ-ն ընդդեմ ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության աշխատակիցների գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու պահանջի մասին:

2012 թվականի ապրիլի 16-ին ադրբեջանական ֆիլմերի ցուցադրությանը դեմ վանաձորցիները հարձակվել էին ՀՔԱ Վանաձորի գրասենյակի վրա:

Արդյունքում՝ գրասենյակի գույքը վնասվել էր, աշխատակիցներից մեկի առողջությանն էլ վնաս էր պատճառվել:

Կազմակերպությունն այժմ պահանջում է ոչ իրավաչափ ճանաչել ոստիկանության աշխատակիցների գործողությունները:

 

Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031