Լրահոս
Օրվա լրահոսը

Արգիշտի Կիվիրյանի գործը հասավ դատարան

Դեկտեմբեր 06,2013 21:39

Այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների առաջին ատյանի դատարանը սկսվել է Armenia Today կայքի համակարգող Արգիշտի Կիվիրյանի բողոքի քննությունը: Պարոն Կիվիրյանը բողոքարկել է իր հաղորդման հիման վրա Հատուկ քննչական ծառայության՝ քրեական գործի հարուցումը մերժելու որոշումը:

Հիշեցնենք, որ օգոստոսի 1-ին Երևանի քաղաքապետարանի շենքի առջև նստացույց անող ակտիվիստների հետ պարոն Կիվիրյանը փորձել է տեղադրել վրան, ոստիկանները թույլ չեն տվել, իսկ ավելի ուշ, ըստ պարոն Կիվիրյանի, ոստիկանները մոտեցել են իրեն և իր մարմնի մասերից բռնած՝ տեղափոխել ոստիկանական բաժանմունք:

Պարոն Կիվիրյանը Aravot.am-ին պատմեց, որ այսօր դատարանում ներկայացրել են իր նկատմամբ ոստիկանների կատարած բռնությունների եւ դրա հետեւանքով տարբեր մարմնական վնասվածքների մասին. «Մարմնական վնասվածքներ, որոնք հաստատվել են դատաբժշկական փորձաքննությամբ»: Պարոն Կիվիրյանն ասաց, որ դատարանին են ներկայացրել նաեւ այն փաստը, որ իրեն ոստիկանական բաժանմունքում ավելի քան երեք ժամ են պահել. «Իմ ներկայացուցիչ Լուսինե Սահակյանը արձանագրեց նաեւ, որ ՀՔԾ-ի՝ քրեական գործ հարուցելու վերաբերյալ  որոշումն անհիմն է եղել, որովհետեւ մերժման հիմքում քննիչը դրել է ոստիկանների բացատրությունները: Մենք պահանջել ենք վերացնել քննիչի որոշումը եւ պարտավորեցնել փաստի առթիվ հարուցել քրեական գործ»:

Նա նաեւ ասաց, որ դատարանին են ներկայացրել տեսանյութեր, որտեղ երեւում է, երբ են բերման ենթարկել: Նրանք նաեւ փաստարկներ են բերել, որ վրանի տեղադրումն անօրինական չի  եղել, ինչպես հիմնավորել են ոստիկանները: Այդ օրը Երեւանում բարձր ջերմաստիճան է եղել, ինչի դեպքում ճառագայթվելու հավանականությունը մեծ է եղել. «Եւ ժամը 12-ի արևահարությունից և ուլտրամանուշակագույն ճառագայթներից խուսափելու համար առողջապահության նախարարությունը հորդորում է բնակչությանը խուսափել արևի ուղիղ ճառագայթման ներքո գտնվելուց»,- բացատրել է Կիվիրյանի պաշտպանը դատարանում:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031