Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Հայաստանում դավանանքի ազատությունը այդքան էլ պաշտպանված չէ»

Դեկտեմբեր 06,2013 20:28

Այսօր «Մեդիա կենտրոնի» նախաձեռնությամբ Վանաձորում տեղի ունեցավ Վահան Իշխանյանի «Սպասում» ֆիլմի ցուցադրությունը:

Ֆիլմը Եհովայի վկա Անրի Խաչատրյանի մասին է, ով բանակային ծառայությունից հրաժարվելու համար 2010 թվականին  դատապարտվել է երկու տարվա ազատազրկման:

Պատիժն ամբողջությամբ կրելուց հետո  Նուբարաշենի քրեակատարողական հիմնարկի մուտքի մոտ նրան դիմավորում են ընկերներն ու հարազատները:

Գաղութից դեպի Շենգավիթ` տունդարձի ճանապարհին, Անրին խոսում է իր սկզբունքների մասին, որոնց պատճառով հայտնվել է ճաղերի հետևում, ազատության և անազատության զգացումների մասին:

IMG_0004

Տանը հայրն ու մայրը, ովքեր երկու տարի շարունակ ամեն վայրկյան այդ օրվան են սպասել, հուզմունքով դիմավորում են որդուն:

Ֆիլմի ընթացքում Եհովայի վկաների չորս այլ հետևորդներ, որոնք տարբեր ժամանակներում նույն պատճառով դատապարտվել են, իրենց պատմություններն են անում:

«Այս ֆիլմը պատկանում է այն ֆիլմերի շարքին, որոնք հաղորդագրություն ունեն: Այստեղ խնդիր է վերհանված, եկել ենք, որ դա նաեւ այստեղ քննարկենք: Այս ֆիլմում վերհանված է դավանանքի ազատության խնդիրը, որը մեր հասարակության մեջ չի պահպանվում, որովհետեւ անհանդուրժողականության մակարդակն ավելի մեծ է, քան դավանանքի ազատության պահպանումը, ինչը օրենքով է սահմանված»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Մեդիա կենտրոնի» խմբագիր Եվա Մարտիրոսյանը:

Ֆիլմի հեղինակ Վահան Իշխանյանն էլ, մեզ հետ զրույցում նկատեց, որ ֆիլմը հնարավորություն է ընձեռում կոնկրետ մարդու ճակատագրով ցույց տալ նրա եւ նրա ընտանիքի ապրումները:

Vahan-Ishxanyan

«Հայաստանում դավանանքի  ազատությունը այդքան էլ պաշտպանված չէ, այնպես չէ, որ մարդը հնարավորություն չունի ազատորեն ընտրել իր համար դավանանք, բայց մյուս կողմից էլ կա մեծ ճնշում իշխանության եւ Հայ Առաքելական եկեղեցու կողմից»,-նկատեց Վահան Իշխանյանը` հավելելով, սակայն, որ տարիների ընթացքում իրավիճակը փոփոխվում է:

«Ես կարող եմ ասել, որ հինգ տարի առաջ ավելի ազատ էր իրավիճակը, քան հիմա, իսկ դրանից առաջ ավելի վատ էր, ինչ-որ ալիքաձեւ փոփոխվում է»,-եզրափակեց ֆիլմի հեղինակը:

 

Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Դուք պառակտման որոմ եք ցանում,որն ի վերջո հանգեցնելու է հայ-գրիգորլուսավորչական էթնոսի տարալուծմանը,որպես էթնիկ ընդհանրություն վերացմանը;Դա նշանակում է,որ հայությունը տրոհելու ձեր վարքագիծը մեծագույն վտանգ է ներկայացնում մեծամասնության համար,որ հայ ազգ է կոչվում;Դուք ձեր շեղված վարքագիծը որպես փոքրամասնության պաշտպանություն եք ներկայացնում,իսկ էթնիկ մեծամասնությունն ինչ է չու՞նի իրավունքներ, իր ամբողջականությունը չի կա՞րող պաշտպանել… հա՞,որտեղ է տրամաբանությունը; Գուցե Հովհան Օձնեցուն հանենք գերեզմանից որ նա հասկացնի աղանդավորների ներկայացրած վտանգը մեր երկրի ու ժողովրդի համար…Քաղաքացին,պրն. Իշխանյան,ոչ միայն իրավունքներ ունի,այլեվ լուրջ պարտավորություններ հասարակության հանդեպ,նա իրանունք չունի ոտնահարել մեծամասնության,իր էթնիկ որոշակիությունը պահպանելու իրավունքը;Դավանանքի ազատության հարցը ինքնանպատակ լինել չի կարող եվ գերակա խնդիրը ազգապահպանությունն է;Խաչատրյանի նկատմամբ ըստ իս,շատ մեղմ են վարվել;

  2. Հ.Գ.Աղանդավորությունը 5-րդ զորասյուն է;Եվա Մարտիրոսյան,ոչ մեկ իրեն հարգող;առավել եվս՚պատերազմի մեջ գտնվող երկիր,նրանց չհակազդել չի կարող;Արտաշեսյանների ու Բագրատունիների,Ռուբինյանների երկրից ու ժողովրդից մեկ բուռ ո միայն մնացել,եկեք դա էլ փոշիացնենք դավանանքի սին ազատության ու անհատի այլ,ներարկված իրավունքների հողի վրա,դուք սա եք ուզում՞,հա՞,ունիթորականների հետնորդներ…

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031