Դեկտեմբերի 5-ին www.aravot.am կայքում հրապարակում է եղել «ՀՀ ոստիկանություն բերման ենթարկված հոլանդացին դիմելու է միջազգային լրատվամիջոցներին» վերնագրով:
Ըստ հրապարակման` Հոլանդիայի քաղաքացի Ռիկ Ադրիանսի ընկերուհին բողոքում է, որ ինքը չի մասնակցել հավաքներին, իրեն ոստիկանություն են տարել ապօրինի, պահել 6 ժամ և այլն:
Նշենք, որ նշված քաղաքացին 1985 թ. ծնված, Նիդերլանդներ (Հոլանդիա) պետության քաղաքացի Հենդրիկ Մաարտեն Ադրիաանսն է, ով մի շարք այլ անձանց հետ, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի պահանջները խախտելու համար, տարվել է ՀՀ ոստիկանության ԵՔՎ Մալաթիայի բաժին: Այդ անձանց թվում են եղել նաև ԱՄՆ քաղաքացի, 1977 թ. ծնված Վրեժ Ստեփանի Զատիկյանը և Կանադայի քաղաքացի, 1989 թ. ծնված Րաֆֆի Րիչարդի Էլլիոթը:
Չնայած այն հանգամանքին, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի դրույթները տարածվում են նաև օտարերկրացիների վրա, այնուամենայնիվ ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում կատարվող ծառայողական քննության շրջանակներում ուսումնասիրվում է նաև վերոնշյալ հարցը:
ՀՀ ոստիկանություն
էս գրել են գրելու համա՞ր, թե՞ որ մի քանի անգամ կարդանք, կարող ա մեջը իմաստ գտնենք։
Ի դեպ, կարելի ա օրիգինալ հոդվածի տակ (ոչ թե իրանց «պատասխանի») դնել նաև վիդեոն։ Մարդը հանգիստ, առանց ծպտուն հանելու ու դիմադրելու գալիս մտնում ա մեքենան։