Հայերը գուցե անհանգստացած էին Վլադիմիր Պուտինի այցով, որը, կարծես, Երևանի վրա Ռուսաստանի ազդեցության ցուցադրություն էր: Սակայն Ադրբեջանում այս այցն ընկալել էին այլ վախով, որ Պուտինը հաստատում է Հայաստանին տրամադրվելիք Ռուսաստանի ռազմական օժանդակությունը Լեռնային Ղարաբաղում պատերազմի վերսկսման դեպքում: Գրում է «Եվրասիանեթ» լրատվականը:
Ադրբեջանցի ռազմական փորձագետ Ուզեյիր Քաֆարովն ասել է, որ Պուտինի Հայաստանի աջակցությունը մեծացնում է հակամարտության վտանգները. «Այս իրավիճակում հունվարին և փետրվարին առաջին գծում մենք պետք է չափազանց զգույշ լինենք: Հնարավոր է, որ առաջին գծում տեղական բախումներ լինեն: Ռուսաստանը շարունակում է երկակի խաղ խաղալ: Մենք պետք է Ռուսաստանի ուշադրությունը հրավիրենք, որ Ղարաբաղի հետ կապված իր դիրքորոշումը միակողմանի է», – ասել է Քաֆարովը «Ազադլիք» թերթին:
Իսկ Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Զահիդ Օրուջը «Սիա.ազ»-ին ասել է. «Այս այցով և Հայաստանում ռուսական ռազմաբազան մեծացնելով՝ Ռուսաստանը ռազմական մրցապայքար է ստեղծում տարածաշրջանում և մյուսներին ստիպում է մասնակցել դրան: Սա սպառնում է տարածաշրջանի տևական խաղաղությանը»:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ