Եթե ձեր տատիկը քյաբաբով բրդուճ է սարքում ու ասում է, որ այն համբուրգեր է ուրեմն դուք հայ եք: Այսպիսին է հայ լինելու 43 ապացույցներից մեկը, որը ներկայացրել է «Բազֆիդ» ժամանցային կայքը:
Ըստ «Բազֆիդ»-ի, դու հայ ես, եթե ընտանեկան փոքրիկ հավաքույթը 50 հոգուց պակաս չէ: Եթե ձեր ուսերի մազերը գլխինից շատ է: Եթե ձեր տատիկը խաղողի թփեր է հետը վերցնում զբոսաշրջության գնալիս: Եթե դուք երեսունն անց եք, բայց ապրում եք ձեր ծնողների հետ ու «BMW» վարում: Եթե ձեր տատիկը բարկանում է, երբ հաց չեք ուտում: Եթե բոլորին պատմում եք, որ հայերն աշխարհում առաջինն են, որ ընդունել են քրիստոնեությունը: Եթե դու բարդ արտասանվող անուն ունես ու այդ պատճառով ձեզ մականունով են դիմում, օրինակ՝ Թորոսին Թոնի, Սևակին Սթիվ, Օվսաննային Ռոքսի, Թագուշին Թինա, Աստղիկին Սթար, Վարդիթերին Ռոզ:
Հայ ես, եթե հաջող անելը ժամեր է տևում: Եթե ձեզ ստիպում են գնալ ձեր բարեկամի հարսանիքին, որին դուք չեք էլ ճանաչում ու եթե հարսանիքներին ամենաքիչը 500 մարդ է լինում: Եթե ձեր տատիկը ձեզ համար ամեն ինչ գործել է, այդ թվում՝ ձեր աման լվալու հեղուկի համար փոքր շորիկ: Եթե դու գիտես, որ «Սիմսոն» մուտֆիլմի կերպարներից ուսուցիչ Սկիների իրական անունը Արմին Թամզարյան է: Եթե դու միշտ ուշանում ես, ինչին նաև ասում են հայկական ժամանակով ես գալիս:
Եւ ի վերջո, եթե հասկանում ես Վիլյամ Սարոյաի խոսքերը «Երբ աշխարհի ցանկացած ծայրում երկու հայ են հանդիպում, անպայման նոր Հայաստան են կերտում»:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ