Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հայրիկյանը հանրահավաքի էր եկել Արարատի վրա բարձրացված դրոշով

Դեկտեմբեր 06,2013 18:26

Մեկ ժամ տեւեց Ազատության հրապարակում ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի  հրավիրած հանրահավաքը: Նա ասաց, որ դա իր, իր ընկերների, արժանապատիվ հայերի հրավիրած  հանրահավաքն է:

MHM83899-copy

Հանրահավաքին այդպես էլ չմիացավ քաղաքական կուսակցություններից եւ որեւէ մեկի ներկայացուցիչը, թեեւ ԱԻՄ առաջնորդն ակնարկեց այդ մասին, ասելով՝ «Հայաստանի քաղաքական գործիչները եղել են աթոռապաշտներ, եթե չկա աթոռ, չեն գա»:

MHM83900-copy

Նա այսօր անդրադարձավ Մաքսային միությանն անդամագրվելուն, Հայաստանի արտաքին քաղաքականությանն ու արտաքին մարտահրավերին, Ռուսաստանի գաղութատիրական նկրտումների մասին ասելով, որ Դաշնության երկրները  անվճար են իրականացնում Հայաստանի, մասնավորապես՝ հունական բարձրագույն դպրոցներում մեր սպաները սովորում են անվճար, իսկ Ռուսաստանում այդ ամենը կատարվում է վճարովի:

Հանրահավաքին ելույթ ունեցան երկու անձ, մեկը՝ անչափահաս, 17-ամյա Վիտալի Գրիգորյանը, որը ծնողներից թույլտվություն խնդրեց հանրահավաքում ելույթ ունենալու համար եւ «Խաչակիրներ» հասարակական կազմակերպությունից  Գագիկ Սարուխանյանը: Ի դեպ, նա Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՏԻՄ ընտրությունների հետ կապված Հայաստանի Հանրապետությանը հաղթող թեկնածուներից մեկն է եղել:

Անչափահաս բանախոսը իր եւ սերնդակիցների անունից նկատեց, որ Հայաստանում անվստահության դեֆիցիտ կա, իսկ անարդարության չափաբաժինն էլ ավելացել է: Նա ասաց, որ աղքատության ցուցանիշը 30%-ից ավելի է:

Իսկ Գագիկ Սարուխանյանը անդրադառնալով Հայրիկյանի դեմ մահափորձին, ասաց. «Պարզ դարձավ, թե ինչու էին որոշել ազատության ջատագով Հայրիկյանի դեմ մահափորձ կազմակերպել, որովհետեւ նա իր ձայնը բարձրացրեց անկախության համար: Բոլորդ խոսում եք անկախությունից, ինչո՞ւ չեք եկել, չէ՞ որ այս պահը օրհասական է»: Նա կոչ արեց, որ այսօրվա բոլոր մասնակիցները առանձին-առանձին դառնան «անկախության վիրուսակիր»:

Պարույր Հայրիկյանը ցույց տվեց  այն դրոշը, որը լեռնագնացները անկախության հանրաքվեից առաջ բարձրացրել են Արարատի վրա եւ հույս հայտնեց, որ իրենց առաքելությունը կատարելուց հետո այն տեղ կգտնի Հայաստանի պատմության թանգարանում:

 

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. artur says:

    Պարույր Հայրիկյանը ակնհայտորեն ստում է պնդելով թե հայաստանի բնակչության 70 % կողմ ե ԵՄ ին:Շատ էլ լավ գիտի որ ճիշտ հակառակն է ու հետաքրքիր է թե ինչ անձնական շահ է հետապնդում այդքան ափաշկարա ստելով

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031