Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հայաստանը Ռուսաստանի համար ֆորպոստ է. Ալեքսանդր Գուսեւ. yerkir.am

Դեկտեմբեր 06,2013 18:03

 Հայաստանի եւ  Ուկրաինայի հետ հարաբերությունների զարգացումն, իհարկե, Ռուսաստանի  համար ստրատեգիական կարեւորություն ունի. Այսօր կայացած Երեւան-Մոսկվա տեսակաուրջի ժամանակ նշեց ՌԳԱ Եվրոպայի ինստիտուտի ԱՊՀ երկրների ռազմավարական զարգացման կենտրոնի ղեկավար, պրոֆեսոր Ալեքսանդր Գուսեւը, շարունակելով, թե Ռուսաստանն այժմ հետխորհրդային տարածքում ինչ-որ կոնֆիգուրացիա է կառուցում’ դա ակնհայտ է, եւ դա չպետք է դիտարկել այն ինտեգրացիոն գործընթացների համատեքստում, որ Եվրոպայում են ընթանում:

Ըստ yerkir.am– ի,  նրա խոսքերով’ թե’ Ռուսաստանի կողմից են եղել մի շարք ստրատեգիական նշանակության սխալներ, թե’  Հայաստանն էր որոշակի էտապում իր հայացքն ուղղել էր դեպի Եվրամիություն, դա ակնհայտ էր, բայց երկու երկրների ցուցաբերած ուժի ու քաղաքական կամքի շնորհիվ հնարավոր եղավ դուրս գալ այնպիսի մակարդակ, որ գիտակցվի’ Հայաստանի ինտեգրացիան Ռուսաստանի հետ, կամ Ռուսաստանի ինտեգրացիան Հայաստանի հետ անհամեմատ կարեւոր են, քան եվրաինտեգրացիան:

«Ինչ վերաբերում է Հայաստանում ստորագրված համաձայնագրերին ու սպասելիքներին, ապա պարզ է’ թե’ Երեւանում թե’ Մոսկվայում, կան մարդիկ, ովքեր ամեն կերպ փորձում են խոչընդոտել ինտեգրացիոն գործընթացներին»,- ասաց ռուս փորձագետն` իր խոսքը համեմելով ասացվածքով` «собака лает-караван идет»:

Ռուս փորձագետի կարծիքով’ կարելի է երկար խոսել այն օգուտներից, որ կստանա Հայաստանը’ Մաքսային միությանը անդամակցելով’ «դրանք հայտնի են, առաջին հերթին գազի գնի կապակցությամբ»,- նշեց նա:

 

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031