Դեկտեմբերի 5-ին, ժամը 20.15-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ «Հրազդան» մարզադաշտի մոտ մի խումբ տղաներ ծեծում են ավտոբուսի վարորդին և իրեն:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 4-րդ վաշտի ծառայողները նշված վայրից բերման են ենթարկել 1996 թ. ծնված Արամ Ս.-ին, 1996 թ. ծնված Ռոբերտ Մ.-ին և 1996 թ. ծնված Մերուժան Մ.-ին:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 20.00-ին, Բրազիլիայի հրապարակում` թիվ 27 երթուղու «Հոնդայի» մակնիշի ավտոբուսի սրահում, վերջիններս աղմկել են, խախտել հասարակական կարգը և իրենց կարգի հրավիրած վարորդին` 1973 թ. ծնված Նվեր Մ.-ին և նրա կնոջը` 1975 թ. ծնված Ծովինար Մ.-ին, քաշքշել են, հայհոյել, հարվածներ հասցրել կնոջ մարմնի տարբեր մասերին և պատճառել ֆիզիկական ցավ, այնուհետև հարվածներ են հասցրել ավտոբուսի աջ կողային հատվածին` պատճառելով գույքային վնաս:
Կատարվում է նախաքննություն:
Կարդացեք նաև
ՀՀ ոստիկանություն