Ազատության հրապարակում սկսվեց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի հանրահավաքը՝ նշանակված ժամին՝ 17.00-ին:
Պարույր Հայրիկյանը հանրահավաքը սկսեց «Մեր հայրենիքով»: Այս պահին մոտ 300 մարդ է մասնակցում հանրահավաքին: Հայրիկյանը խոսում է մեր երկրի արտաքին քաղաքականության մասին:
Ազատության հրապարակում են հասարակական կարգը պահպանող ոստիկանները եւ շտապօգնության մեքենան, ծածանվում են տասնյակ եռագույն դրոշներ, ցուցապաստառներ՝ «ԵՄ = անկախություն, ընկերակցություն, ՄՄ= գաղութացում, ստրկացում», «Ոչ Մաքսայինին, ոչ Սերժին, Կեցցե ազատ ու անկախ Հայաստանը», «ԵՄ-27 դեմոկրատական, ՄՄ- 3 դիկտատորական պետություն»:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
Մանրամասները՝ քիչ հետո