Շախմատի Ռուսաստանի տղամարդկանց ազգային հավաքականը, չնայած հսկայական ներուժին, հակառակ կանանց ընտրանու, վերջին տարիներին խիստ անհաջող էր հանդես գալիս պաշտոնական թիմային առաջնություններում:
Վիճակը շտկելու նպատակով Ռուսաստանի շախմատային ֆեդերացիան անցած տարի որոշել էր տղամարդկանց թիմը հանձնել կանանց հավաքականի հայ մարզիչ Յուրի Դոխոյանին: Եվ արդյունքն իրեն երկար սպասել չտվեց: Անթալիայում անցկացված տղամարդկանց աշխարհի առաջնությունում Ռուսաստանի տղամարդկանց հավաքականը նվաճեց չեմպիոնի կոչումը:
Փակման հանդիսավոր արարողության ժամանակ ՖԻԴԵ-ն եւ աշխարհի առաջնության կազմակերպիչները մեծարեցին նաեւ մրցանակակիր թիմերի մարզիչներին:
Նկարում. Սյույ Ցզյուան (Չինաստան), Յուրի Դոխոյան (Ռուսաստան), Ալեքսանդր Սուլիպա (Ուկրաինա):
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ