ԱՄՆ-ի հավաքականի կազմում որպես պահեստային հայտավորված հայ գրոսմայստեր Վարուժան Հակոբյանը Անթալիայում ընթացած շախմատի տղամարդկանց աշխարհի թիմային առաջնությունում բավականին ակտիվ էր: Նա ինը տուրերից մասնակցել է վեցին եւ վաստակել 4,0 միավոր: Այս ցուցանիշով Վարուժան Հակոբյանը լավագույնն է ճանաչվել պահեստային շախմատիստների մեջ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ