Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջարկում է համաներում՝ Ալեքսանյանի, Ծառուկյանի եւ Աբրահամյանի ապօրինի հորերի համար (Տեսանյութ)

Դեկտեմբեր 06,2013 16:16

Ձկնաբույծների միության նախագահ Արթուր Աթոյանն առաջարկում է համաներում կիրառել Արարատի մարզի ձկնաբուծարաններում առկա ապօրինի հորերը տնօրինողների նկատմամբ: Պարոն Աթոյանը նման առաջարկ կատարեց «Փաստարկ» ակումբում՝ պատասխանելով Aravot.am-ի այն հարցին`թե ներկայումս մարզում ընթացող ապօրինի հորերի լուծարման գործընթացում արդյոք իսկապես, ինչպես մամուլում էր նշված, փակվում են նաեւ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին եւ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին պատկանող ձկնաբուծարաններն ու հորերը, թե՞ հիմնականում ավելի փոքր «կալիբրիի» սեփականատերերի հորերն են փակվում:

Պարոն Աթոյանի դիտարկմամբ` նույն մարզում կան 567 ինքնաշատրվանվող հորեր, որոնք անտերության են մատնված, չեն օգտագործվում, ջուրն անիմաստ ու անտեր հոսում է ու կորում, եւ կառավարությունը փոխանակ այս անտեր հորերի հարցը լուծի, 43 հորերի հետեւից է ընկել, որոնք ձկնաբուծարանների տարածքում են գտնվում. «Թող համաներում տարածեն նրանց վրա, մարդկային վերաբերմունք ցուցաբերեն, օրինականացնեն այդ հորերը եւ ռացիոնալ օգտագործեն»:

Մանրամասն` տեսանյութում

Մեր այն հարցին էլ` առաջարկում եք համաներում կատարել Սամվել Ալեքսանյանի, Գագիկ Ծառուկյանի երկար տարիներ ապօրինի հորերն օգտագործելու համար, արդյոք այդ հորերի ջրերն օգտագործելով, այդ խոշոր տնտեսությունները չէին վնասում ավելի փոքրերին, պարոն Աթոյանն ասաց, որ շատ քիչ վնաս կլինի, եթե հորերը տարբեր խորությամբ են, տարբեր մակարդակի վրա են, իսկ եթե նույն մակարդակի վրա են, ապա վնասի ծավալը մեծ կլինի:

Aravot.am-ի այն դիտարկմանն էլ, որ արարատցիները վստահեցրել են, որ նշված խոշոր ձկնաբուծարաններին թույլատրվել է ապօրինի այդ հորերը բացել, ասելով` ծակի ջուրն օգտագործի, մինչեւ թույլտվություն կտան, պարոն Աթոյանն ասաց, որ տեղյակ չէ նման խոսակցություններից:

Իսկ մեր այն հարցին էլ, թե հնարավո՞ր է տարիներով շահագործել այդ ապօրինի հորերը եւ բնապահպանության նախարարությունը տեղյակ չլինի, ձկնաբույծների միության նախագահն ասաց, որ նախարարության համապատասխան տեսչությունը պարբերաբար պլանային ստուգումներ է կատարում:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031