Լրահոս
Դասն ավարտվել է
Տնկվել է շուրջ 2500 ծառ
Օրվա լրահոսը

Երիտասարդները կոչ են անում միավորվել եւ պայքարել բոլորի սոցիալական եւ սեփականության իրավունքների պաշտպանության համար

Դեկտեմբեր 06,2013 16:09

Այսօր «Peoplemeter» ակումբում «Ընդդեմ պարտադիր կուտակային կենսաթոշակային վճարների» քաղաքացիական նախաձեռնության անդամներ քաղաքագետ Դավիթ Մանուկյանը, ճարտարագետ Վահան Դուրինյանը եւ Լեւոն Հարությունյանը անդրադարձան նախաձեռնության գործունեությանը:

Վահան Դուրինյանի խոսքով` իրենք շատ լուրջ ու վճռական են տրամադրված`«Թող ոչ մեկը չկասկածի, մենք աշխատելու ենք, շարունակելու ենք այս շարժումը բոլոր հնարավոր միջոցներով»,- ասաց նա:

Դավիթ Մանուկյանի խոսքով էլ` դիմում են բոլոր քաղաքացիներին ովքեր մտահոգ են այս խնդրով, կոչ են անում միանալ իրենց: Նա հավելեց, որ պատրաստ են այս հարցով համագործակցել բոլորի հետ:

Լեւոն Հարությունյանն էլ հորդորեց տարածել, հասարակությանը տեղեկացնել, որ մարդիկ ճիշտ կողմնորոշեն, իմանան, որ ապօրինի ձեւով ստիպում են վճարել ու հայտնի չէ, թե այդ ֆոնդերն ինչքան կգոյատեւեն` «Այս քայլով խախտում են մարդկանց սահմանադրական իրավունքը»,- վստահեցրեց նա:

Նախաձեռնության անդամները տեղեկացրեցին, որ ֆեյսբուքում նախաձեռնությանը արդեն միացել է 17 000 մարդ, բայց դա չի նշանակում, որ պարտադիր կուտակային կենսաթոշակներին դեմ են միայն այդքանը, ըստ երիտասարդների` նրանք իրականում ավելի շատ են:

Նախաձեռնության անդամները նաեւ հայտնեցին, որ չնայած օրենքը վիճարկվելու է ՀՀ Սահմանադրական դատարանում, այնուամենայնիվ, խնդրեցին, հորդորեցին եւ կոչ արեցին բոլոր մտահոգ քաղաքացիներին, քաղաքացիական բոլոր նախաձեռնություններին, հասարակական կազմակերպություններին, արհմիություններին, քաղաքական բոլոր ուժերին՝ անկախ կուսակցական պատկանելությունից, միավորվել եւ պայքարել բոլորի սոցիալական եւ սեփականության իրավունքների պաշտպանության համար, միասնաբար ու համատեղ ուժերով, կիրառելով օրենքով չարգելված բոլոր հնարավորությունները՝ արտահայտել անհամաձայնությունը հակասահմանադրական օրենքի վերաբերյալ:

Նախաձեռնության անդամները նաեւ հավելեցին, որ իրենք ոչ մի կուսակցության չեն պատկանում, բացի այդ, նշեցին, որ խոսակցություններն այն մասին, թե իրենք ֆինանսավորվում են ինչ-որ մարդկանց կողմից, չեն համապատասխանում իրականությանը:

 Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031