Լրահոս
Օրվա լրահոսը

Հռիփսիմե Խուրշուդյան. «Բալիկս ինձ ուժ կտա»

Դեկտեմբեր 06,2013 15:30

Այսօր «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում հրավիրված մամուլի ասուլիսում Լոնդոնի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հռիփսիմե Խուրշուդյանը հայտարարել է, որ խոստմանը համաձայն, վերադառնում է մեծ սպորտ եւ արդեն վերսկսել է մարզումները: Նրա խոսքերով, տեւական դադարից հետո դժվար էր ծանրաձողի հետ աշխատել: Բայց ամեն բան աստիճանաբար հունի մեջ է ընկնում:

Aravot.am-ի հետ առանձնազրույցում Հռիփսիմեն պատասխանեց մեր մի քանի հարցերին:

– Հիմա պոկում եւ հրում վարժություններում որքա՞ն ես բարձրացնում:

– Պոկումում` 80, հրումում` 100 կիլոգրամ:

– Եկող տարվա ապրիլի սկզբներին Իսրայելում կայանալու է Եվրոպայի առաջնությունը, որին մասնակցելու ես: Հաղթելու համար որքա՞ն հարկավոր կլինի բարձրացնել:

– Մինչեւ ապրիլ ամիս պետք է հասցնեմ նորմալ մարզավիճակ ձեռք բերել: Բայց Եվրոպայի առաջնությունում անպայման չեմպիոնության կամ մրցանակակիր դառնալու համար չեմ պայքարելու: Մարզիչների հետ որոշել ենք, որ դա մեծ մրցահարթակ վերադառնալու փուլ է լինելու: Ավելի կարեւոր է աշնանը կայանալիք աշխարհի առաջնությունը, որտեղ մեդալներից զատ նաեւ օլիմպիական վարկանիշային միավորներ են խաղարկվելու: Ինչ վերաբերում է Եվրոպայի առաջնությանը, կարծում եմ, երրորդ տեղի համար անհրաժեշտ կլինի 115+140 կիլոգրամ: Համենայն դեպս, իմ իմանալով, նախորդում այդ արդյունքով են բրոնզե մեդալակիր դարձել: Կարծում եմ, կհասցնեմ ապրիլին մոտ լինել այդ ցուցանիշին:

– Որդիդ` Աշոտը, դեռ փոքր է: Հե՞տդ ես տանելու Եվրոպայի առաջնություն:

– Դժվար թե: Բայց եթե տեսնեմ, որ առանց ինձ չի մնա, կտանեմ:

– Չի՞ խանգարի:

– Չեմ կարծում: Ընդհակառակը, ավելի ուժ կտա:

– Հայաստանի հավաքականը առաջիկայում ուսումնամարզական հավաք է անցկացնելու Ծաղկաձորում կամ Աբովյանում: Մասնակցելո՞ւ ես:

– Ոչ: Մարզիչների հետ որոշել ենք, որ հիմա մարզվում եմ անհատական ծրագրով:

– Վերջնական նպատակդ:

– Ռիո դե Ժանեյրոյի օլիմպիական խաղեր:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031