Լրահոս
Օրվա լրահոսը

Գալուստ Սահակյանը խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ դասեր էր տալիս լրագրողներին

Դեկտեմբեր 06,2013 15:22

Այսօր ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը խորհրդարանական վերջին ճեպազրույցների` իրեն հատկացված ժամանակի առյուծի բաժինը նվիրեց լրագրողներին:

Գալուստ Սահակյանը որոշեց լրագրողներին դասեր տալ այն մասին, թե ինչպե՞ս պետք է աշխատի լրագրողը: Անգամ «սպառնաց»`հավատարմագրերից զրկելու որոշումով եւ այլն:

Իր մենախոսությունից հետո պարոն Սահակյանը պատասխանեց նաեւ լրագրողների հարցերին: Մասնավորաբար, անդրադառնալով 2014 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտնող պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրմանն՝ ասաց. «Չեմ կարծում, որ պարտադիր բաղադրիչը մեկ տարի հետաձգելով, լռություն է տիրելու, հետո էլ ասելու են վեց ամսով հետաձգեք, մենք դա անողը չենք, դա բացառվում է, համակարգը գործարկվելու է հունվարի 1-ից»:

«Եթե ընդդիմության առաջարկն ընդունենք, ո՞վ է հետո դրա պատասխանը տալու, իսկ մենք կարող ենք պատասխան տալ մեր ընդունած օրենքի համար։ Եթե օրենքի կիրառման ընթացքում խնդիրներ լինեն, մենք հնարավոր է փոփոխություններ անենք: Մարդիկ գուցե հավատ չունեն ապագայի նկատմամբ, բայց յուրաքանչյուր հայ պետք է իր ներդրումն ունենա իր երկրի տնտեսության մեջ, և սա այդ դեպքն է»,- շարունակեց ՀՀԿ խմբակցության ղեկավարը։

Լրագրողներից մեկի դիտարկմանը, որ խորհրդարանական ընդդիմությունը պատրաստվում է դիմել ՍԴ՝ կասեցնելու օրենքի կիրառումը և քննարկելու պարտադիր բաղադրիչը մեկ տարով հետաձգելու հարցը՝ բանախոսը հակադարձեց. «ՍԴ որոշումն, իհարկե, ընդունելի է ամեն պարագայում, բայց եթե այլ որոշում լինի, ապա այդ ժամանակ պատասխանատվությունը կմնա բողոքողների և ՍԴ-ի վրա»։

Ինչ վերաբերում է համապետական գործադուլին, որի մասին խոսել էր Զարուհի Փոստանջյանը, Գալուստ Սահակյանը երկար ժամանակ չէր կարողանում հասկանալ ի՞նչի մասին է խոսքը, ապա պատասխանեց. «Մի կողմից ասում են՝ աշխատատեղ չկա, մի կողմից՝ գործադուլ պիտի անեն, դա կարծես, երազախաբության պես մի բան է»։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031