Լրահոս
Օրվա լրահոսը

Ստյոպա Սաֆարյան. «Գույք պարտքի դիմացը վերածվեց Հայաստան՝ պարտքի դիմացի» (Տեսանյութ)

Դեկտեմբեր 06,2013 15:01

«Եվրամիությունն այս հարցում ուներ աններելի բացթողումներ, ինչի արդյունքում առաջացավ հիասթափություն հասարակության շրջանում: ԵԽ բոլոր ինստիտուտների շնորհիվ էր, որ լրիվ կեղծված ընտրությունները ԵԽ դրական գնահատական ստացան»,-այսօր Մամուլի ազգային ակումբում վիլնյուսյան իրադարձությունների արդյունքների մասին հրավիրված քննարկման ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց «Ընդդեմ իրավական կամայականությունների» հ/կ-ի նախագահ Լարիսա Ալավերդյանը:

Նա նշեց, որ ժողովուրդն ինքն իր ներսի խնդիրները պիտի նախ լուծի: Այնուհետև շեշտեց, թե ոչ թե դեմ է ԵՄ-ի միանալուն, այլ կարծում է, որ հարցականի տակ է, թե ինչ կտար մեզ Եվրամիությունը: Ըստ նրա Մաքսային միությունը ևս մեկ ապացույց է, որ իշխանությունը առանց որևէ պայքարի տրվում է:

«Ժառանգություն» կուսակցության քարտուղար Ստյոպա Սաֆարյանը նշեց, որ մենք հայտնվելու ենք բարիկադների տարբեր կողմերում: Նա նաև կանխատեսեց տարածաշրջանում լարվածության աճ ու շեշտեց. «Այսպիսի թույլ Հայաստանում, այսպիսի կախյալ իշխանությունների իրավիճակում Հայաստանին չի բացառվում դրդեն հակավրացական ու հակաարևմտյան տրամադրությունների:Եվ արդյունքում ստացվեց այն, որ տարիների ընթացքում գույք պարտքի դիմացը վերածվեց Հայաստան պարտքի դիմացի»:

«Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը կարծում է, որ եվրաինտեգրումը Հայաստանի համար ալընտրանք չունի և սա ժամանակավոր նահանջ է. «Եթե Խորհրդային Ռուսաստանի հետ 70 տարի ենք գնացել, ապա պոստսովետականի հետ ընդամենը մի քանի տարի, գուցե մի քանի ամիս ենք գնալու: Մեզ Ռուսաստանը խանգարեց, որ ստորագրենք ասոցացման համաձայնագիրը»:

Տաթեւ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031