Լրահոս
Օրվա լրահոսը

«Այդ հաղորդումը ազգային փոքրամասնությունների համար է». «Что? Где? Когда?»-ի մասին

Դեկտեմբեր 06,2013 14:56

Այսօր «Ելակետ» մամուլի ակումբում ասուլիսի ժամանակ քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը որքան էլ պնդեց, որ չի ցանկանում խոսել «Что? Где? Когда?» հեռուստախաղի մասին, այնուամենայնիվ լրագրողների դիտարկումներին, որ հայկական եթերով ռուսալեզու հաղորդում հեռարձակելը դեպի ռուսաֆիկացում է տանում,  պատասխանեց. «Այդ հաղորդումը ազգային փոքրամասնությունների համար է: Օրենքով թույլատրվում է, Հայաստանի Հեռուստատեսության մասին օրենքով, սեւով սպիտակի վրա գրված է, որ յուրաքանչյուր հեռուստաընկերության 20 տոկոսը թույլատրվում է պատրաստել հաղորդումներ օտար լեզուներով՝ ազգային փոքրամասնությունների համար»:

Կարեն Քոչարյանն ասաց, որ հաղորդումը պատրաստելու համար իրեն դիմել են ազգային փոքրամասնությունները, եւ եթե ցանկանում ենք նույնը տեսնել հայալեզու տարբերակով, կարող ենք դիմել հեռուստաընկերություններին դա կազմակերպելու համար: «Հիմա դուք բռնանում եք իմ ցանկության վրա»,- հակադարձեց նա լրագրողներին:

Հայերենը ռուսաֆիկացնելու մասին էլ ասաց. «Մի երկրում, որտեղ 98 տոկոսը, կամ 96 տոկոսը մոնոէթնիկ հայեր են, խոսել, որ կռուսաֆիկացվի հայերենը, ես համարում եմ անիմաստ»:

Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031