Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Գասպարյանը՝ ուկրաինացի թարգմանչի մասին. «Մեկ էլ էդ մարդը նվիրեց իր գիրքը»

Դեկտեմբեր 06,2013 14:50

Գրականագետ Դավիթ Գասպարյանն այսօր «Տեսակետ» ակումբում ասաց, որ բացի իր կազմած աղմկահարույց «Գիրք մնացորդից», չարենցյան եռահատոր է հրատարակել: Նրա խոսքով, թեեւ «Անտարես» հրատարակչությունն իրեն ոչ մի օրինակ չի տրամադրել, ինքն է իր միջոցներով մի քանի օրինակ ձեռք բերել, բայց դա էական չէ. «Եռահատոր Չարենցը կզրնգա ձեր գրադարաններում»:

Պարոն Գասպարյանը նաեւ անդրադարձավ ուկրաինացի գրող եւ թարգմանիչ Միրոն Նեստերչուկի չարենցյան թարգմանությանը, որը կրում էր «Գիրք ճանապարհի» վերնագիրը: Ասաց, որ նա դժվարություններ է ունեցել Չարենց թարգմանելիս, ինքն էլ սիրով աջակցել է՝ տաղաչափության հարց կար, սեռի… «Էստեղ վերջերս թարգմանիչների համաժողով կար, էս մարդը (Միրոն Նեստերչուկը) բերեց նվիրեց իր գիրքը: Այն կոչվում է «Գիրք ճանապարհի», բայց չարենցյան ընտրանի է»,-նշեց Դավիթ Գասպարյանը:

Նաեւ հավելեց, որ Միրոն Նեստերչուկը հայ գրականությունից շատ թարգմանություններ ունի, ինչպես Սեւակի «Անլռելի զանգակատունը», Մաշտոցի շարականներից, հայրեններ, Սայաթ- Նովա, Թումանյան, Տերյան եւ Վարուժան:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031