Լրահոս
Օրվա լրահոսը

«Պետք է անել հանրաքվե, թող ժողովուրդը որոշի՝ ո՞ւր է գնում, ո՞ր վեկտորով ենք մենք զարգանում». Կարեն Քոչարյան

Դեկտեմբեր 06,2013 14:41

«Երբ որ ինձ հարցնում էին՝ ասում էի, որ Վիլնյուսում ինչ-որ թուղթ կստորագրվի: Ինչ-որ թուղթ ստորագրվեց Վիլնյուսում»:

Այսօր՝ դեկտեմբերի 6-ին, «Ելակետ» մամուլի ակումբում քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը խոսեց Վիլնուսյան գագաթաժողովի եւ Հայաստան՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցի մասին: Քաղտեխնոլոգը չփորձեց գուշակել՝ հայ ժողովրդի ցանկությունը՝ ի վերջո ցանկանո՞ւմ ենք միանալ Մաքսային միությանը, թե՞ ինտեգրվել Եվրոպային:

Հայաստանում հասարակության տրամադրվածությունը որոշելու համար փորձում է վերլուծել Ուկրաինայում կատարված դեպքերը. «Ընդամենը ես կարող եմ փաստել՝ ի՞նչ կատարվեց Ուկրաինայում եւ ի՞նչ կատարվեց Հայաստանում, եթե վերլուծենք, գոնե Ուկրաինայում մի ստվար զանգված կար, ես էլի չեմ ասում մեծամասնությունը, բայց մի ահռելի զանգված ուզում էր այդ Ասոցացման պայմանագիրը եւ ոտքի կանգնեց: Հայաստանում ոտքի կանգնեց մի 200 հոգի, մի 4 00 հոգի»,- ասաց նա:

Պուտինի՝ Հայաստան այցելության ժամանակ, ըստ քաղտեխնոլոգի, հիմնական ուղերձները տրվեցին ֆոտոշարքով: «Եթե ֆոտոշարքերը ուսումնասիրեք, էնտեղ հիմնականում գնում էր զենք-զինամթերքի ֆոնին նկարված: Մեսիջը գազն էր, որ միանգամից ասվեց, որ իջնելու է, այլ խնդիր է, թե հետո էստեղ ինչ էղավ, բայց Ռուսաստանը ֆիքսեց, որ իջեցնում է գինը եւ տալիս է այն գինը, որը որ կա Ռուսաստանում, թեեւ ես համաձայն եմ պարոն Բագրատյանի հետ, որը նշեց, թե Ռուսաստանը ինքը չգիտի՝ ներքին գին ի՞նչ է նշանակում, որովհետեւ այնտեղ տարբեր է՝ Սիբիրում մի գին է, Ստրավրոպոլում մի գին է»:

Այն հարցին, թե արդյոք ուղերձ էր նաեւ Պուտինի ակնարկը, որ ցանկանում է իր դիրքերն ամրապնդել Անդրկովկասում, պարոն Քոչարյանը պատասխանեց. «Գիտե՞ք, Ռուսաստանը ամրապնդված է Անդրկովկասում 94 թվականից, եթե չեմ շփոթում, երբ Լեւոն Տեր-Պետրոսյանը այն ժամանակվա նախագահի՝ Ելցինի հետ ստորագրեցին պայմանագիր, ռազմաբազան մնաց, հետո արդեն 2, թե 3 տարի առաջ, երբ արդեն Սերժ Սարգսյանը ստորագրեց 49 տարով երկարաձգելու պայմանագիր: Այսինքն՝ էլ ընդլայնվելու բան չկա այդտեղ»:

Հետաքրքրվեցինք՝ ի վերջո ինչպե՞ս կարելի է հասկանալ՝ ո՞ր ուղղությամբ մենք գնանք: «Պետք է անել հանրաքվե, թող ժողովուրդը որոշի՝ ո՞ւր է գնում, ո՞ր վեկտորով ենք մենք զարգանում,- ասաց պարոն Քոչարյանը եւ ավելացրեց,- ես ոչ տնտեսագետ եմ, ոչ քաղաքական գործիչ, լուծումը ես չէ, որ պետք է ասեմ, ես ասացի իմ տեսլականը՝ հանրաքվեն, որպեսզի բոլոր հարցերը հանվեն»:

Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031