44-ամյա որդու կողմից իրեն կյանք պարգևած մոր հերթական դաժան սպանության գործն արդեն դատարանում է:
Ըստ «Փաստինֆո»– ի, 2013թ. օգոստոսի 25-ի չարաբաստիկ օրը որդին հերթական անգամ առավոտյան դուրս է եկել իր Երևանում գտնվող տանից, գործածել ոգելից խմիչք, այնուհետև գնացել տեսակցելու կնոջ խնամքի տակ գտնվող իր որդուն:
Սակայն ոգելից խմիչք օգտագործած լինելու պատճառով կինն արգելել է նրան տեսակցել որդուն, ինչից վրդովված՝ խանութից նորից օղի է գնել, գնացել տուն և մորից պահանջել կերակուր պատրաստել, իսկ ինքը խմել է գնված օղին:
Ապա մորից պահանջել է խանութից իր համար օղի գնել, մայրը նախատել է որդուն՝ նրան անվանելով հարբեցող, որդին էլ ձեռքով հարվածել է մոր դեմքին: Մայրը վայր է ընկել՝ ընկած վիճակում էլ շարունակելով նախատել որդուն, իսկ նա էլ ծնկներով հենվելով մոր կրծքավանդակի շրջանին՝ սպանելու դիտավորությամբ, շարունակել է բռունցքներով բազմաթիվ հարվածներ հասցնել մոր գլխի շրջանին և պատճառած գանգուղեղային փակ, բութ վնասվածքի հետևանքով առաջացած գլխուղեղի կենսական կարևորագույն ֆունկցիաների սուր խանգարման արդյունքում «ապօրինաբար կյանքից զրկել է» մորը:
Կարդացեք նաև
Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում