Լրահոս
Օրվա լրահոսը

Նախկին գիտնականների դիկտատուրան կամ «Кайфуем-2»

Դեկտեմբեր 06,2013 13:40

Չգիտեմ մյուս բնագավառներում ոնց, բայց գիտության մեջ հաստատվել է ոչնչությունների դիկտատուրա: «Գիտպետկոմ»-ը, որի մասին արդեն հոգնել եմ գրելուց, վերջնականապես եւ անդարձելի հաղթեց: «Փորձագիտական համակարգի» մասին երկար եւ անպատիժ զառանցելուց հետո ԳՊԿ-ն էլ հոգնեց սեփական ստախոսությունից: Հիմա միանգամից փող է «փախցնում» առանց կարմրելու: ԳՊԿ-ն կազմակերպում է թեմատիկ ֆինանսավորման մրցույթ եւ ԳՊԿ աշխատակիցը հաղթում է՝ փողերը «գցելով» Երեւանի Ֆիզիկայի ինստիտուտի վրա: Այնտեղով «ծամելը» հեշտ է՝ յուրայիններ են: Անցած տարիներին պայմանագիրը «գրում էին» սրա-նրա վրա: Հիմա՝ չէ, զահլա չունեն: Գիտական քաղաքականության վարչության պետ Վարդան Սահակյանը հաղթել է իր իսկ կազմակերպած մրցույթում:

Աշխարհում դժվար թե որեւէ տեղ նման «գիտական քաղաքականություն» լինի՝ բայց Հայաստանում ամեն ինչ էլ հնարավոր է: Համոզված եմ, որ ԳՊԿ-ի վոժդիկներն առանց ամաչելու կհայտարարեն, որ կանոնադրությունում, որը ինքներն են բստրել, արգելող բան չկա: Մեռնեմ օրենքին՝ բա ո՞նց: Երեւի կանոնադրության մեջ կետ կա, որ ԳՊԿ նախագահը անձամբ կարող էր իմ թեմայից հանել հարյուր բալանոց գրախոսականը եւ հայտարարել, որ մաքսիմալ բալը ինքը հանում է: Փորձագիտության մասին զառանցանքը այդպես էլ մնաց զառանցանք, իսկ ԳՊԿ նախագահը ոնց ուզում բաշխում է գիտության փողերը: Մեկ է՝ պատժող չկա: Այդ իսկ պատճառով նրա բոլոր յուրայիններին (ոնց ուզում եք հասկացեք) ամեն ինչ հասավ: Թշնամիներին՝ ոչ: Նույնիսկ մեկը, որը «բոմժ»-ի ստատուսով տարիներ շարունակ Թայվանում է եւ մանր-մունր ծառայություններ է «մատուցում» ԳՊԿ-ին` «բոնուս» ստացավ: Խեղճ հարբեցողին, ով վերջին տարիներին պարզապես խմում եւ լաց է լինում՝ փորձագետ են սարքել մոլեկուլյար կենսաբանության գծով: Նկարն էլ տեղադրել են մյուս փորձագետ ընկերոջս կողքը, ով ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ է: Չգիտեմ ինչ են ուզում ասել՝ երեւի ՀՀ ԳԱ ակադեմիան են ծաղրում: Բայց դե դիկտատուրա է՝ ինչ ուզեն կանեն: Երեւի շուտով փողը միանգամից ռեստորանի հաշվին փոխանցեն ու …«ծափ, ծափ` ով ունի»: Տեխնիկապես հեշտ ու հասարակ մի բան: Արդեն մի քանի մասնավոր «դուքյան» գիտության փողերից բաժին է ստանում: Է, հիմա էլ թող որեւէ ռեստորան հաղթի թեմատիկ ֆինանսավորման մրցույթում: Ի՞նչ է եղել, որ: Կանոնադրությունում չկա, որ ռեստորանները չեն կարող մասնակցել մրցույթին: Ու նորից «Кайфуем, сегодня мы с тобой кайфуем»… : Տխրահռչակ ԷՈՒՇ-աբանությունը որպես գերակա գիտական ուղղություն հաստատելուց հետո ոչ ոք չպատժվեց` նույնիսկ նկատողություն չստացավ : Եվ նույն մարդիկ, ովքեր որպես ՀՀ «գլխավոր գիտական փորձագետ» օգնել էին կառավարությանը ընդունել այդ պատմական որոշումը` շարունակում են «խելացի» խորհուրդներ տալ: Օրինակ՝ թանկարժեք արագացուցիչների մասին: Երկրում, որտեղ գիտությանը տրամադրում են չնչին գումարներ եւ եղածն էլ վատնում են աննպատակ, հիմա էլ «արագացուցչացավ» են կպել: ԷՈՒՇ-աբանությունը հերիք չէր: Սարքավորումների համար նախատեսված աննշան գումարների մեծագույն մասը տրամադրելով անիմաստ «թանկուկրակ լափթոփներ» ձեռք բերելուն, բնական է, որ հաջորդ քայլն էլ ավելի «դարակազմիկ» պետք է լիներ:

Մի խոսքով դիկտատուրա է` ոչնչությունների դիկտատուրա: Իսկ դիկտատուրայի պայմաններում «ծպտուն» հանողներին կամ դատում են գրագողության համար` ինչպես իմ ընկերոջը  , կամ էլ պայման դնում, որ «դրան աշխատանքի վերցնողը կպատժվի» (ինչպես իմ դեպքում): Քանի դեռ ճնշող մեծամասնությանը բավարարում է նման իրավիճակը (իսկ դրանում ես չեմ կասկածում)՝ ոչ մի բան էլ չի փոխվի: Լավագույն դեպքում գիտության չինովնիկները «կայֆավատ» լինելու ժամանակ մի բաժակ էլ բարձրացնեն «հայկական բարձր գիտության եւ նրա երջանիկ մշակների կենացը» թեմայով: Իսկ չուզողներն էլ թող ռադները քաշեն ուր ուզում են` սա ԷՈՒՇ-աբանությամբ զբաղվողների հայրենիքն է:

ՍԱՍՈՒՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Նախկին «Երեւանի Ֆիզիկայի
ինստիտուտի» նախկին աշխատակից

Պատրաստ ենք տպագրել նաեւ մյուս կողմի տեսակետը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031