Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Որ վերադառնան Սիրիա՝ «Սասունցի Դավիթն» իրենց պետք չի լինելու (Տեսանյութ)

Դեկտեմբեր 06,2013 13:17

L_06-12Ոսկու բիզնեսով զբաղվող սիրիահայ տնտեսվարողներն այսօր էկոմոնիկայի նախարարությունում գործարարների հետ կազմակերպված քննարկման ժամանակ հետաքրքրվեցին, թե չի՞ լինի իրենց զիջողություններ անեն, որպեսզի վաճառքի հանած զարդերը չհարգորոշեն, քանի որ մտադիր են վերադառնալ, իսկ Սասունցի Դավիթ հարգորոշման նշանով Սիրիայում խնդիրներ կունենան:

ՀՀ Էկոնոմիկայի նախարարության շուկայի վերահսկողության պետական տեսչության պետ Լեւոն Խալիկյանն ասաց, որ զիջել չեն կարող, քանի որ անհավասար պայմաններ կստեղծվեն ոսկու բիզնեսով զբաղվող այլ գործարարների նկատմամբ, բացի այդ հարգորոշումն օրենքի պահանջն է:

Պարոն Խալիկյանը սիրիահայ գործարարներին առաջարկեց ոչ թե ունեցած հազար օրինակն էլ հարգորոշել, այլ միայն վաճառքի հանվողը՝ տասը-քսան կտոր զարդը, հետո մյուս 10-20 կտորը:

Սիրիահայերը նախարարության պատասխանատուներից ժամանակ խնդրեցին, ինչին ի պատասխան, պարոն Խալիկյանն առաջարկեց հավաքվել եւ քննարկել:

 

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031