Լրահոս
Օրվա լրահոսը

Արծվիկ Մինասյանի հորդորը`Թուրքիայի «մի ժպիտին լայն ծիծաղով» մի արձագանքեք

Դեկտեմբեր 06,2013 13:07

«Կասկածում եմ, որ առաջընթաց կլինի: Եթե հետեւենք պաշտոնական Անկարայի հայտարարություններին, ապա Թուրքիան նախապայմանների լեզվով խոսելու ոճից նահանջ չի արձանագրել`սկսած ԼՂՀ հարցում իր ակտիվ դերակատարումով, վերջացրած Ցեղասպանության ժխտումով»,- այսօր խորհրդարանական ճեպազրույցներում անդրադառնալով առաջիկայում Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի`Հայաստան սպասվելիք այցին եւ դրա հնարավոր հետեւանքներին`հայ-թուրքական հարաբերությունների առաջընթացի մասով, ասաց ՀՅԴ-ական պատգամավոր Արծվի Մինասյանը:

Նա նշեց, որ ՀՅԴ-ն գտնում է, որ պետք է օգտագործել ցանկացած միջոց`Թուրքիային ստիպելու համար առանց նախապայմանների հարաբերություններ կարգավորել Հայաստանի հետ: Կոնկրետ այս այցի մեջ, ՀՅԴ-ական պատգամավորը քաղաքական ենթատեքստ է տեսնում այն առումով, որ Թուրքիան իբր պատրաստ է հարաբերությունները կարգավորել հարեւանների հետ:

Ի դեպ, պատգամավորի կարծիքով, այս ընթացքում Երեւանը գիտակցեց, որ արձանագրությունները մեր շահերից չեն բխում եւ չէին ելնում մեր երկրի ռազմավարական նպատակներից: Արծվիկ Մինասյանը գտնում է, որ եթե Հայաստանը դրանք ետ չվերցնի, Թուրքիան, պարզապես, կարող է խաղալ դրանց հետ: Թե ինչո՞ւ են ՀՀ իշխանությունները հապաղում այդ քայլն անել, մանավանդ, դրանց բացասական հետեւանքները գիտակցելուց հետո, Մինասյանը բացատրում է գաղափարական հենքի բացակայությամբ: Ամեն դեպքում, հորդորում է`Թուրքիայի «մի ժպիտը լայն ծիծաղով» չընդունել:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031