Լրահոս
Օրվա լրահոսը

Պատգամավորները ՍԴ-ում միջնորդություն կներկայացնեն`պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի կիրառումը կասեցնելու մասին

Դեկտեմբեր 06,2013 12:11

Այսօր խորհրդարանական ճեպազրույցներում ամփոփելով հինգերորդ գումարման խորհրդարանի չորրորդ նստաշրջանը, ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն առավելապես խոսեց «Գազպրոմին» «ՀայՌուսգազարդի» մասնաբաժնի վաճառքից, ասաց, որ այդ գործարքում բազմաթիվ լուրջ հարցեր դեռ անպատասխան են, եւ, որ կառավարությունը դեռ պիտի տա այն հարցերի պատասխանները, թե որտեղի՞ց է գոյացել այդ պարտքը, ինչո՞ւ պատգամավորներն ու հասարակությունը տեղյակ չէին այդ պարտքից, համարժե՞ք էր գործարքը, ի վերջո, հանրության համար արդյունքում գազը կէժանանա՞, թե՞ ոչ:

Անդրադառնալով 2014 թվականի հունվարի 1-ից պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման հարցին՝ Արծվիկ Մինասյանն ասաց, որ արդեն հաջորդ շաբաթվա ընթացքում իրենք դիմումը կներկայացնեն Սահմանադրական դատարան, և մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի մասնակցությամբ ՍԴ-ում կունենանք, իր սպասելիքներով, արդյունավետ քննարկում։

ՀՅԴ պատգամավորն ասաց, որ իրենք ՍԴ ներկայացնելու են նաև միջնորդություն՝ օրենքի գործարկումը կասեցնելու վերաբերյալ: Միջնորդության բավարարման դեպքում ՍԴ-ում այս հարցի շուրջ քննարկումները կարող են տեղափոխվել նաև հաջորդ տարի։

Դաշնակցական պատգամավորը կարծիք հայտնեց, որ կառավարությունը, «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագիծը ներկայացնելով Ազգային ժողով, ապացուցեց, որ ինքն էլ պատրաստ չէ այս համակարգի ներդրմանը ու համաձայնեց լրագրողների այն հարց-դիտարկումների հետ, որ միգուցե այդպիսով կառավարությունն ակնկալում է համակարգի կիրառման հետաձգում։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. dyadyur says:

    Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը մի տեսակ ասոցացվում է հրեական հայտնի Ռայխեր ազգանվան հետ,որի առաջին վանկն այն է,ինչ մեզ այսօր խոստանում է սոցապ նախարարությունը,իսկ երկրորդ վանկը,այն,ինչ մենք կստանանք վերջում: Իսկը,բոլշևիկների նման:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031