ՀՀ փոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանը այսօր «Հենարան» ակումբում դժգոհեց, որ փոխադրողներն էլ չեն դիմանում: Նա ասաց, որ անհամբեր սպասում են՝ տրանսպորտի սակագնի հարցը քննարկող քաղաքապետարանի հատուկ հանձնաժողովի նիստին. «Մեզ ասեք՝ որքան եք նախատեսում ուղեվարձը, կնստենք փոխադրողներով կորոշենք այդ ուղեվարձով մեր աշխատանքը շահութաբե՞ր է, թե՞ ոչ: Վնասաբեր է, չենք աշխատի… Մեր պահանջը կրկնում եմ՝ սահմանեք 200 դրամ ուղեվարձ, 50 դրամը՝ դոտացիա, 150` քաղաքացիները»:
Նա ասաց՝ հատուկ գործադուլ չեն ծրագրել. «Մենք չենք գործադուլ անելու, երթուղիներն են կանգնելու: Մի օր դուրս եք գալու եւ աշխատանքի վայր չեք հասնելու»:
Նրա խոսքով, հրաժարվել է արդեն երկու երթուղի՝ 17 են 4 ավտոբուսները չեն գործում: Երկու երթուղի էլ՝ 7 եւ 17 միկրոավտոբուսները, հայտ են ներկայացրել դադարեցնելու մասին: Ըստ նրա, վերջին մեկ ամսում 23 երթուղի չի գործում:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ